Սարգիս Քոլոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ժորայի Քոլոզյան
հունիսի 14, 1967 - մայիսի 7, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ջրաշեն
Մահվան վայրԼՂՀ Շուռնուխ
ՊարգևներԱրիության մեդալ, Սխրագործության համար մեդալ

Սարգիս Քոլոզյան (հունիսի 14, 1967, Ջրաշեն - մայիսի 7, 1991, Շուռնուխ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Քոլոզյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 14-ին Արտաշատի շրջանի Ջրաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա 1982 թվականին ընդունվել է Երևանի ռադիոկապի ուսումնարան։ 1985 թվականին գերազանց գնահատականներով ավարտելով ուսումնարանը ստացել է ռադիոինժեների որակավորում։ Ծառայել է խորհրդային բանակում՝ Ռյազանում, այնուհետև՝ Լատվիայում։ Վերադառնալով Հայաստան, ծառայել է ՀՀ ՆԳՆ ՆԳՎ ՄՕՀՋ-ում, որպես կապի դասակի 2-րդ ջոկի կապավոր։ Բազմաթիվ կամավորականների պես Սարգիսը ևս անդամագրվել է ինքնապաշտպանական ջոկատներում։

Հերոսաբար զոհվել է 1991 թվականի մայիսի 7-ին Գորիսի շրջանի Շուռնուխի բարձունքում գտնվող Կատարի հեռուստակայանը պաշտպանելիս։ Թաղված է Ջրաշեն գյուղի գերեզմանատանը։

Պարգևատրվել է. ՀՀ Նախագահի 1998 թ. հրամանագրով՝ ՀՀ Արիության մեդալով, ՀՀ ոստիկանության պետի 2005 թ. հրամանով՝ Սխրագործության համար մեդալով։

Սարգիս Քոլոզյանի անունով է կոչվում փողոց՝ Երևան քաղաքի Նորքի 8-րդ զանգվածում և Արարատի մարզի Ջրաշեն գյուղում[1]։

2011 թվականից Ջրաշենի միջնակարգ դպրոցը ևս կրում է Սարգիս Քոլոզյանի անունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. http://jrashendproc.blogspot.com/