Սարգիս Փամբուխչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Փամբուխչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Փամբուխչյան
Ծնվել էապրիլի 4, 1940(1940-04-04) (84 տարեկան)
ԾննդավայրՄոդեգամ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1968)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունանասնաբույծ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Սարգիս Արշալույսի Փամբուխչյան (ապրիլի 4, 1940(1940-04-04), Մոդեգամ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2009), պրոֆեսոր (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Փամբուխչյանը ծնվել է 1940 թվականի ապրիլի 4-ին Մոդեգամում (այժմ՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում)։ 1968 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1994 թվականին սկսել է աշխատել ՀԱԱՀ-ում որպես հեռակա ֆակուլտետի դեկանի տեղակալ, մասնավոր անասնաբուծության ամբիոնում։

Աշխատանքները վերաբերում են կիսանրբագեղմ ոչխարների նոր ցեղերի բուծման, տոհմական աշխատանքների կատարելագործման, մթերատվության, մթերքի և հումքի որակի բարձրացման հարցերին։

Համահեղինակ է Հայաստանում բուծված կիսանրբագեղմ, կրոսբրեդային բրդածածկով ոչխարների կորիդել տիպի։

Հեղինակ է «Խոզաբուծություն» (2013), համահեղինակ՝ «Անասնաբուծության հիմունքներ» (2001), «Կենտրոնական Ասիայի և Կովկասի մանր եղջերավոր կենդանիների ցեղերի բնութագիրը» (անգլ., Հալեպ, 2008) գրքերի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։