Սարգիս Ուստա (Սանահին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ուստա
Ծնվել է17-րդ դար
Մահացել էանհայտ
Մասնագիտությունճարտարապետ

Սարգիս Ուստա (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XVII դարի հայ ճարտարապետ։ Ըստ շինարարական արձանագրության 1652 թվականին իր աշակերտներ Հերապետի, Դավթի, Յեսուի և Կարապետի հետ նորոգել է Սանահինի վանքի Գրիգոր Լուսավորիչ, Ս․ Աստվածածին եկեղեցիները, զանգակատունը և գրատունը։ Նրա մասին այլ տեղեկություններ չկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 218