Սարգիս Իվանի Մելիքյան
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մելիքյան (այլ կիրառումներ)
Սարգիս Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | գ. Բերդ |
Մահացել է | 1941 |
Պարգևներ և մրցանակներ | Կարմիր աստղ շքանշան |
Սարգիս Իվանի Մելիքյան (1911, գ. Բերդ, Շամշադինի շրջան - 1945, Ռոստովի մատույցներում), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում: 1927 թվականին ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը և նշանակվել Այգեձորի փոստի բաժանմունքի վարիչ: Մի քանի տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս, ուր 1937 թվականին ավարտել է Արմավիրի միջնակարգ դպրոցը, այնուհետև նշանակվել է Կրասնոդարի երկրամասի Շահումյանի շրջանի Սադովայա գյուղի դպրոցի տնօրեն:
1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ: Ծառայել է հրետանային զորամասերում: Ռոստովի մատույցներում տարվող համառ մարտերում զոհվել է հերոսաբար:
Պարգևատևվել է «Կարմիր աստղի» շքանշանով և մի քանի մեդալներով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 35։