Սարաբանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարաբանդան հիմնականում գրվում է 3/4 չափով

Սարաբանդա (իսպաներեն՝ zarabanda), իսպանական հնագույն ժողովրդական պար։ Չափը՝ 3/4, 3/2 :Սկզբնապես պարել են միայն կանայք՝ կաստանիետների նվագակցությամբ։ Պարը եղել է կրակոտ, խանդավառ բնույթի։ 17-րդ դարում Ֆրանսիայում սարաբանդան ենթարկվել է վերափոխման, պարել են մենուետի նման, զույգերով, վեհորեն։ 17-18-րդ դարերում սարաբանդան դարձել է պալատական պար, տեղ գտել բալետային պարտիտուրներում (Լյուլլիի «Սիրո հաղթանակը» և այլն)։ Որպես երաժշտական ձև կազմել է 18-րդ դարում գործիքային սյուիտի մաս։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 210
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարաբանդա» հոդվածին։