Սատկած կատվի օգտագործման 101 եղանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սատկած կատվի օգտագործման 101 եղանակ
անգլ.՝ 101 Uses for a Dead Cat
ՀեղինակSimon Bond?[1]
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսև հումոր և cartoon?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1981
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1981

Սատկած կատվի օգտագործման 101 եղանակ (անգլ.՝ 101 Uses for a Dead Cat), Սայմոն Բոնդի (1947-2011) ծաղրանկարների ժողովածուն սև հումորի ժանրում[2]։ Հրատարակության կարգախոսն է․ «Անհիշելի ժամանակներից մարդկանց հետապնդում է մի հարց․ Ի՞նչ կանեիք դուք սատկած կատվի հետ»։ Ժողովածուն բաղկացած է սատկած կատուների մարմինների ծաղրանկարային ուրվանկարերից, որոնք օգտագործում են տարբեր նպատակներով, այդ թվում նաև որպես նավակի խարիսխ, մատիտի սրիչ և գինու շշերի հենարան։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուի առաջին հրատարակությունը լույս է տեսել 1981 թվականին որպես «Սատկած կատուներին օգտագործելու հազար ու մի միջոց» (անգլ.՝ A Hundred and One Uses of a Dead Cat)[3]։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմում է 2 միլիոն օրինակ և վաճառքի է հանվել 20 երկրում[4]։ Դրա հիման վրա տպագրվել է երկու շարունակություն՝ «Սատկած կատուներին օգտագործելու ևս 101 միջոց» (անգլ.՝ 101 More Uses of a Dead Cat) և «Սատկած կատուների օգտագործումը պատմության մեջ» (անգլ.՝ Uses of a Dead Cat in History), ինչպես նաև նմանատիպ պատկերներով տարբեր օրացույցներ և «Կատվի վրեժը. մեռած մարդկանց օգտագործելու ավելի քան 101 եղանակ» (անգլ.՝ The Cat's Revenge — More Than 101 Uses for Dead People) աշխատությունը։ 2006 թվականին «Սատկած կատուներին օգտագործելու հազար ու մի միջոցի» 25-րդ հոբելյանական հրատարակությունը տպագրվել է նոր նախաբանով[4]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականի դեկտեմբերի 7-ին՝ վաճառքի հանվելուց 27 օր անց, գիրքը հայտնվել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկում[5]։

Ըստ St. Petersburg Independent-ի՝ գրքի հաջողությունը մաս է դարձել ժողովրդական մշակույթում «կատուների հանդեպ խենթության» (անգլ.՝ cat craze), օրինակ՝ այդ թեմատիկայով են Ջիմ Դևիսի ծաղրանկարները Գարֆիլդ կատվի մասին և Էնդրյու Լլոյդի «Կատուներ» մյուզիքլը[6]։

Time ամսագիրը գրքի հեղինակ և նկարիչ Սայմոն Բոնդին անվանել է «աիլուրոֆոբիայի Չարլզ Ադամս»։ Ինքը՝ Բոնդը, ստացել է զայրալից նամակներ, որոնցում մեղադրվել է անպարկեշտության և սադիզմի մեջ[5]։

American opinion-ը նշում է, թե այն մարդը, որ կարդում է այս գիրքը «ժամանակ առ ժամանակ պատրաստվում է զզվելիի և սարսափի»[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OCLC — 1967.
  2. The Comics Reporter, Simon Bond, 1947-2011
  3. Mark Bryant Simon Bond: Cartoonist and illustrator best known for his book ‘101 Uses of a Dead Cat’ // Independent, 26 July 2011
  4. 4,0 4,1 101 Uses for a Dead Cat. In Cartoonstock. Archived 2010-11-08 at the Wayback Machine.
  5. 5,0 5,1 Living: A Comeuppance for Cats Archived 2013-05-21 at the Wayback Machine.// Time. 21 September 1981.
  6. Hinckley David (օգոստոսի 2, 1981)։ «Light Feet: The Surge of Cat Books Is What the Veterinarian Ordered For America»։ St. Petersburg Independent։ էջեր 2–B։ Վերցված է հունիսի 9, 2010 
  7. American opinion. Vol. 25. Robert Welch, Inc.. 1982. p. 64.