Սատանայի աթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժայռոտ բնասահման
Սատանայի աթոռ
ռուս.՝ Чёртов стул
ԵրկիրՌուսաստան
ՔաղաքՊետրոզավոդսկ
ԿարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Սատանայի աթոռը Վիքիպահեստում

Սատանայի աթոռ (ռուս.՝ Чёртов стул), ժայռոտ բնասահման, բնության երկրաբանական հուշարձան, որը տեղակայված է Բոլշայա Վարա լեռան՝ նախկին հրաբխի հարավարևելյան լանջին։ Գտնվում է Ռուսաստանի Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքի սահմանագծում, Սոլոմեննոյե շրջանում, Օնեգա լճի Պետրոզավոդսկի ծովախորշի հյուսիսարևելյան ափին։ Ռուսաստանի մշակութային ժառանգության տեղական նշանակության օբյեկտ է (գրանցման թիվ՝ 101430128250005)[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ Բոլշայա Վարան հրաբուխ է, որը գործել է ավելի քան 2 միլիարդ տարի առաջ։ Հրաբխի հետևանքով ստորոտին ձևավորվել են ուշագրավ ձևի ժայռեր։ Բոլշայա Վարա լեռան հիմնական տեսարժանիքը Սատանայի աթոռն է։ Այս անունը գալիս է այն փաստից, որ ժայռերը նմանվում են հսկա աթոռի կամ գահի[2]։

Համաձայն առասպելի՝ Օնեգա լճի ափին ապրում էր մի պապիկ, որն ուներ Պայ անունով թոռնուհի։ Նրանք ապրում էին Պետուշինայա լեռան վրա։ Մի օր թոռնուհուն կախարդում է ծեր կախարդուհին՝ կնության տալով սատանային, որն ապրում էր դիմացի ափին։ Բայց սատանան ուներ մի առանձնահատկություն. նա սիրում էր ժամերով նստել աթոռին և նայել լճին։ Այսպես սատանան նստած էր աթոռին, իսկ հարսը, որպեսզի չփախչի, ուղարկվել էր կղզի, որի անունը մինչ օրս Պայ կղզի է[2]։

Սատանայի աթոռը քարե զանգված է, որը հիշեցնում է «աթոռ»՝ բացատ «նստատեղով» և ծովի մակարդակից 122 մետր բարձրությամբ ուղղաբերձ ժայռ «թիկնակով»։ Զանգվածի ժայռային ելուստները ստորին պրոտերոզոյի (սույսարյան ժամանակաշրջան) խոշոր հրաբխային կառուցվածքի բեկորներ են։ Ժայռերը ժայթքման արգասիք են. բավական լավ պահպանված կառույցվածքով և հյուսվածքներով գնդային լավաներ, ավելի վեր՝ հրաբխային տուֆեր, վերին մասում՝ վարիոլիթային կառոյցվածքով լավային հոսքեր։

Սատանայի աթոռը քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների հանգստի ավանդական վայր է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Республика Карелия, г. Петрозаводск, местечко "Чертов стул"». Վերցված է 2018 Դեկտեմբեր 18-ին.
  2. 2,0 2,1 «Гора Большая Вара («Чертов стул»)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 Դեկտեմբեր 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хохлова Т. Ю., Антипин В. К., Токарев П. Н. Особо охраняемые природные территории Карелии. (2-е изд., дополненное). — Петрозаводск: изд-во КарНЦ РАН, 2000. — 312 с., ил.
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 3: Р — Я. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2011. — С. 197—384 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0127-8 (т. 3)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]