Սավմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սավմակ
Ծնվել էմ.թ.ա. 2-րդ դար
Մասնագիտությունմիապետ
Զբաղեցրած պաշտոններBosporan Kingdom?

Սավմակ (հուն․՝ Σαύμακος), սկյութական ազնվության ներկայացուցիչ, Բոսպորի պետության հեղաշրջման կազմակերպիչ և առաջնորդ մ.թ․ա․ 108 - 107 թթ.

Բռնկվել է մայրաքաղաք Պանտիկապեոնում պոնտական զորավար Դիոփանտոսի և Բոսպորի թագավոր Պերիսադես V բանակցությունների ժամանակ, երբ որոշվում էր իշխանությունը Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին հանձնելու խնդիրը։ Ապստամբների (կախյալ գյուղացիներ, արհեստավորներ, ստրուկներ) առաջնորդ Սավմակը սպանել է Պերիսադեսին, իսկ Դիոփանտոսը փրկվել է՝ փախչելով Խերսոնես։ Ապստամբները տիրել են Բոսպորի ամբողջ եվրոպական մասին, Սավմակը դարձել է Բոսպորի տիրակալ, նրա կառավարման (տևել է 1 տարի) կարգը անհայտ է։ Դիոփանտոսին հաջողվել է ճնշել ապստամբությունը։ Սավմակը գերվել է, իսկ Բոսպորի թագավորությունն ընկել է Միհրդատ VI տիրապետության տակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 206 CC-BY-SA-icon-80x15.png