Սավաննախեթ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավաննախեթ
Տեսակսահմանամերձ քաղաք, մեծ քաղաք և Լաոսի շրջան
Երկիր Լաոս
ԲԾՄ144 մետր
Ջրլիցի ափինՄեկոնգ
Անվանված էՔեյսոն Փոմվիհեն
Քարտեզ
Քարտեզ

Սավաննախեթ[1], Սավաննակեթ[2] (լաոս.՝ ໄກສອນ ພົມວິຫານ), քաղաք Լաոսում Մեկոնգ գետի վրա, Սավաննախեթ նահանգի վարչական կենտրոնը, Լաոսի երկրորդ ամենամեծ քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին քաղաքը վերանվանվել է Լաոսի նախագահ Քեյսոն Ֆոմվիհանի պատվին (ճիշտ, «Փոմվիհանա», բայց ռուսական լրատվամիջոցներում արդեն հաստատվել է նրա ազգանվան սխալ տառադարձումը), ով ծնվել է գյուղում, որն այժմ գտնվում է այդ տարածքում։ Այնուամենայնիվ որոշ ժամանակ հետո, ինչպես ռուսախոս այնպես էլ անգլախոս երկրներում քաղքաը կոչվում էր նախկին անունով՝ Սավաննախեթ[3]։ Քաղաքի բոլոր ցուցանակները և անուները նույնպես պարունակում են միայն Սավաննախոթ անվանումը։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկոնգի վրայով բացված «Թաիլանդ-Լաոսական բարեկամության երկրորդ կամուրջ», որը բացվել է 2007 թվականին, քաղաքը կապում է Թաիլանդի Մուկադահան նահանգի հետ։ Մայրուղին դեպի արևելք կապում է քաղաքը վիետնամական Լաո Բաո սահմանային կետի հետ (Քուանգչի նահանգ)։ Քաղաքի մոտ գտնվում է օդանավակայանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Obituary:Lieutenant-Colonel David Danger: SAS radio operator». The Times. London. 2009 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 28-ին.
  2. Կաղապար:London Gazette
  3. Կաղապար:London Gazette
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սավաննախեթ (քաղաք)» հոդվածին։