Սառցե սրտի լեգենդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառցե սրտի լեգենդը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Թվական1958
ՌեժիսորԱլեքսեյ Սախարով և Էլդար Շենգելայա
Սցենարի հեղինակՎիկտոր Վիտկովիչ և Յագդֆելդ, Գրիգորի Բորիսովիչ
ՕպերատորԿոնստանտին Բրովին
ԵրաժշտությունՅուրի Լևիտին

«Սառցե սրտի լեգենդը» (ռուս.՝ «Легенда о ледяном сердце»), 1957 թվականի խորհրդային ֆիլմ-հեքիաթ։ Էլդար Շենգելայայի և Ալեքսանդր Սախարովի առաջին համատեղ աշխատանքը «ժամանակակից հեքիաթի» ժանրում[1]։ Նկարահանվել է «Մոսֆիլմ» և Ֆրունզենյան ստուդիայի կինոստուդիաներում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1958 թվականի հոկտեմբերի 14-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է ղրղզական ժողովրդական հեքիաթի և Վիլհելմ Հաուֆի «Սառը սիրտը» հեքիաթի սյուժեի հիման վրա, որի գործողությունները տեղափոխվել են ժամանակակից աշխարհ։ Հզոր հրաշագործը կախարդել է դերասանուհի, երգչուհի և պարուհի Այնականին, և այժմ նա սառը սրտի պատճառով չի կարող սիրել։ Բարի հրաշագործի օգնությամբ իրեն սիրահարված էքսկավատորավար Մեյերքանը փորձում է աղջկա սիրտը հալեցնել սրնգի հնչյուններով։ Բայց սիրահարների երջանկության ճանապարհին կանգնած է թատրոնի խորամանկ ու ագահ տնօրենը, ով այրում է սրինգը, և կրկին գեղեցիկ Այնականի սիրտը վերածվում է սառույցի։ Նրան սիրահարված Մերքանը պետք է ինչ-որ բան մտածի, որպեսզի Այնականը կարողանա ջերմորեն ու նվիրումով սիրել…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դ. Իբրահիմովա – Այնական, դերասանուհի, երգչուհի և պարուհի
  • Ասանբեկ Ումուրալիև – Մերքան, էքսկավատորավար, սիրահարված է Այնականին
  • Կասիմալի Բեկտենով – Կամբար, Բարի կախարդ
  • Մուրատբեկ ՌիսկուլովԱշիկ, թատրոնի տնօրեն, ադմինիստրատոր
  • Աշրալ Բատալիև – Նազիրայի հայրը
  • Սաբիրա Կումուշալիևա – Նազիրայի մայրը
  • Բակա Օմուրալիև – երամակապան, որ սիրահարված է Նազիրային
  • Իսկրա Ռաիմկուլովա – Նազիրա (լուսագրերում նշված չէ)

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Վիկտոր Վիտկովիչ, Գրիգորի Յագդֆելդ
  • Բեմադրությունը՝ Ալեքսեյ Սախարովի, Էլդար Շենգելայայի
  • Օպերատոր՝ Կոնստանտին Բրովին
  • Երկրորդ օպերատոր՝ Լ. Կալաշնիկով
  • Համակցված նկարահանումների օպերատոր՝ Բ. Տրավկին, Ն. Ռենկով
  • Նկարիչ՝ Վլադիմիր Կամսկի, Կոնստանտին Ստեպանով
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Հնչյունային օպերատոր՝ Օ. Ուլենիկ
  • Կրկնօրինակման ռեժիսոր՝ Բ. Եվգենև
  • Խմբագիր՝ Ի. Ռոստովցևա
  • Մոնտաժող՝ Ա. Կարպովա
  • Գրիմը՝ Բ. Անտոնովա, Լ. Գրուշինա
  • Հագուստները՝ Վ. Կովրիգինա
  • Բալետմայստեր՝ Կ. Գոլեյզովսկի
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ռ. Ռիսկուլով
  • Ֆիլմերի արտադրության վարչության նվագախումբ, դիրիժոր՝ Ա. Ժյուրայտիս
  • Գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Յուտկևիչ
  • Ֆիլմի տնօրեն՝ Ա. Սկիտև

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Искусство кино, № 2, 1959 (с. 10) // изд. «Искусство».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]