Սառցահատ կառույցներ
Արտաքին տեսք

Սառցահատ կառույց, կամուրջների և պատվարների հենարանների վրա տեղադրված առանձին կոնստրուկցիա կամ սարք, որը սառցահոսի ժամանակ կառույցը պաշտպանում է սառույցի հնարավոր հարվածներից առաջացող վնասվածքներից և կանխում սառցակուտակների գոյացումը։ Սառցահամ կառույցի հիմնական տարրը գետի հոսանքին հակառակ ուղղված թեք կամ ուղղաձիգ նիստն է։
Հենարաններից անջատ սառցահատ կառույցներ կառուցվում են ցցաշեն կամուրջների առջևում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 191)։ |