Սառույցագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Իվանովիչ Սումգին

Սառույցագիտություն, գեոկրիոլոգիա (գեո․․․՜՜ հունարեն՝ xptipg— սառնամանիք, ցուրտ և ․․․ ւոգիա), գիտություն սառած գրունտների և ապարների, դրանց առաջացման պրոցեսների, զարգացման պատմության, գոյության պայմանների, ինչպես նաև դրանց սառչելու, հալվելու և վերագոյանալու պրոցեսների հետ կապված երևույթների մասին։ ԽՆդիրն է բազմամյա և սեզոնային սաոցույթի ծագման և զարգացման ուսումնասիրությունը։ Սառույցագիտությունը հարում է երկրաբանական ու աշխարհագրական (գրունտների, ֆիզիկամեխանիկական, ֆիզիկաաշխարհագրական երևույթների ուսումնասիրում՝ սոլիֆլյուկցիա, հիդրոլակոլիթ, թերմո- կարստ, վերնասառույց), ինչպես նաև ինժեներական գիտություններին (բազմամյա սառածության պայմաններում կառուցողական աշխատանքների յուրահատկությունների ուսումնասիրում)։ Մրանց հետ կապված այն զարգանում է երկու ուղղությամբ՝ ընդհանուր սառույցագիտություն և ինժեներական սառույցագիտություն․։ Որպես գիտության առանձին ճյուղ ԽՍՀՄ-ում սառույցագիտությունը ձևավորվել է 1920-ական թվականներին․ Մ․ Ի․ Սումգինի նախաձեռնությամբ։ սառույցագիտությունն օգտագործում է ուսումնասիրությունների մի շարք մեթոդներ, դաշտային համալիրային, երկրաբանական, աշխարհագրական, երկրաֆիզիկական, երկրաքիմիական ֆիզիկական, ֆիզիկաքիմիական լաբորատոր, փորձագիտական։ Սառույցագիտության նշանակությունը խիստ մեծացավ Սիբիրի և Ծայր Հյուսիսի նոր յուրացվող շրջաններում կառուցողական աշխատանքների կապակցությամբ։ Արտասահմանում Սարույցագիտությունը զարգացել է հիմնականում ԱՄՆ-ում և Կանադայում։ ԽՍՀՄ-ում բազմամյա սառցույթ գրեթե չկա։ Գոյություն ունեն միայն սեզոնային սառցույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png