Սառա Լի Բոլջեր
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1991[1][2] (34 տարեկան) |
Ծննդավայր | Դուբլին, Իռլանդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Սառա Լի Բոլջեր (անգլ.՝ Sarah Lee Bolger, փետրվարի 28, 1991[1][2], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի։ Ավելի հայտնի է «Թյուդորներ» ֆիլմում խաղացած արքայադուստր Մերիի դերով և «Սպայդերվիկ. Ժամանակագրություններ» ֆիլմի Մելլորի Գրեյսի դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սառա Բոլջերը ծնվել է 1991 թվականի փետրվարի 28-ին՝ մսագործ Դերեկ Բոլջերի և նրա կնոջ Մոնիկայի ընտանիքում[3]։ Նա նաև ունի կրտսեր քույր-դերասանուհի Էմման (ծնվել է 1996 թվականի հունվարի 5-ին)։ Նա ավարտել է Դուբլինի The Young People’s Theatre School և Loreto High School դպրոցները[4]։
2003 թվականին իր քրոջ Էմմայի հետ նկարահանվել է Ջիմ Շերիդանի «Ամերիկայում» ֆիլմում, որտեղ խաղացել է տասամյա Քրիստիի դերը, ով իր քրոջ Արիելի հետ օգնում է ծնողներին փրկվել փլուզումից։ 2006 թվականին եղել է Սաբինայի դերի՝ Ալեքս Պետտիֆերի խաղակիցը «Գրոմոբոյ» ֆիլմում։ 2008 - 2010 թվականներին նա խաղացել է Հենրիխ 8-րդ թագավորի ավագ աղջկա՝ արքայադուստր Մերիի դերը «Թյուդորներ» հեռուստասերիալում[5]։ Նաև 2008 թվականին դուրս է եկել «Սպայդերվիկ. Ժամանակագրություններ» ֆիլմ-ադապտացիան, որտեղ նա խաղում էր Մելլորի Գրեյսի դերը։
2010 թվականի մայիսին Սառան միանում է Լիլի Կոուլի և Սկոթթի Սպիդմենի հետ Մերի Հերրոնի «The Moth Diaries» նախագծին։ Նա խաղում էր ուսանող Ռեբեկայի դերը, ով կասկածում է նորեկին (Քոուլ) վապիրիզմում[6]։
2011 թվականին սկսվեց ցուցադրվել նոր Սթիվեն Սփիլբերգի միստիկական սերիալը՝ «Locke & Key», որտեղ նա խաղում էր Ջո Հիլլիի և Սառայի հետ, Կինսի Լոկի դերում'[7]։ Նաև պատրաստվում է ռեժիսոր Ֆրանչեսկո Լյուսենթի «Starbright» ֆիլմի նկարահանումներին[8][9], որտեղ Բալջերը պետք է խաղա Պամելայի դերը։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1999 | ֆ | A Love Divided | A Love Divided | Էյլին Կոլի |
1999 | ֆ | Գաղտնի հանդիպում | A Secret Affair | Ելենա Ֆինցջերալդ |
2002 | ս | The World of Tosh | The World of Tosh | |
2003 | ֆ | Ամերիկայում | In America | Կրիստի |
2004 | ս | The Clinic | The Clinic | Ջենի Կուին |
2005 | ֆ | Premonition | Premonition | Ազուրա/կարճամետրաժ |
2005 | ֆ | Փոխարինված սեր | Tara Road / Էննի | |
2006 | ֆ | Stardust | Stardust | Լորեյն Կիգան |
2006 | ֆ | Գրոմոբոյ | Stormbreaker | Սաբինա Պլեժեր |
2008 | The Spiderwick Chronicles | The Spiderwick Chronicles | Մելլորի Գրեյս | |
2008 | ֆ | Սպայդերվիկ. Ժամանակագրություն | The Spiderwick Chronicles | Մելլորի Գրեյս |
2009 | ֆ | Երկաթե խաչ | Iron Cross | Կաշկա |
2010 | BioShock 2 | BioShock 2 | Էլեանոր Լեմբ | |
2008-2010 | ս | Թյուդորներ | The Tudors | Արքայադուստր Մերի |
2011 | ֆ | The Moth Diaries | The Moth Diaries | Ռեբբեկա |
2011 | ս | Locke & Key | Locke & Key | Քինսի Լոկ |
2012 | ֆ | Starbright | Starbright | Պամելա |
2012 | ֆ | Crush | Crush | Ջուլի |
2012 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Ավրորա |
2013 | ֆ | Համբուրիր ինձ | Kiss Me | Զոի |
2013 | ֆ | Հայտնի ինչպես ես | As Cool as I Am | Լյուսի |
2015 | ֆ | Լազերային էֆեկտ | The Lazarus Effect | Եվա |
2015 | ս | Անիմաստ մահերում | Into the Badlands | Ջեյջ |
2016 | ս | Լրտես Կարտեր | Agent Carter | Վայոլետ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ storm maker; Sarah Bolger, Stormbreaker’s all-action spy heroine, has secret plans to infiltrate Hollywood. Annie Deakin meets a 15-year-old Dublin girl with dreams of world domination. — The Evening Standard (London, England) — HighBeam Research(չաշխատող հղում)
- ↑ Sarah Webb (2008 թ․ մարտի 8). «Teen idol». Independent.ie. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Sarah Bolger: 'Now that I’m 18… everyone’s asking me about sex' — Film & Cinema, Entertainment — Independent.ie
- ↑ Sarah Bolger joins Harron, Presman’s Moth Diaries | News | Screen
- ↑ Sarah Bolger Joins Locke & Key
- ↑ Sarah Bolger cast in lead for 3D fantasy adventure Starbright | News | Screen
- ↑ Sarah Bolger leads cast in new movie Starbright
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сара Болджер Internet Movie Database կայքում