Սպայդերվիկ. Ժամանակագրություններ
Սպայդերվիկ. Ժամանակագրություններ անգլ.՝ The Spiderwick Chronicles | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2][3][…], մանկական ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և դրամա |
Հիմք | The Spiderwick Chronicles? |
Թվական | 2008 և մարտի 20, 2008[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Mark Waters?[5] |
Պրոդյուսեր | Մարկ Կանտոն և Քերի Քիրքպատրիկ |
Սցենարի հեղինակ | John Sayles?[6], Դևիդ Բերենբաում[6] և Քերի Քիրքպատրիկ[7] |
Դերակատարներ | Ֆրեդի Հայմոր[3][8][9][…], Սառա Լի Բոլջեր[3][8][9][…], Մարի-Լուիզ Փարքեր[3][9][10][…], Մարտին Շորթ[10][6][11][…], Նիկ Նոլթի[10][6][11][…], Ջոան Պլաուրայթ[9][10][6][…], Դևիդ Սթրեթհեյրն[8][10][6][…], Սեթ Ռոգեն[6][11][7], Էնդրյու Մաքքարթի[6][11][7], Jordy Benattar?[11][7], Izabella Miko?[7] և Tyler Patrick Jones?[7] |
Օպերատոր | Քալեբ Դեշանել |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Մոնտաժ | Մայքլ Կան |
Պատմվածքի վայր | Քվեբեկ |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | Nickelodeon Movies և The Kennedy/Marshall Company |
Տևողություն | 97 րոպե |
Սպայդերվիկ. Ժամանակագրություններ (անգլ.՝ The Spiderwick Chronicles), 2008 թվականի ընտանեկան ֆանտազիա, նկարահանված Մարկ Ս. Ուոտերսի կողմից, Խոլի Բլեկի և Տոնի Դի Տերլիցի «Այս երկիրը ավելի մոտիկ է, քան դու մտածում ես» համանուն գրքի մոտիվների հիման վրա: Քիչ ուշ ֆիլմը ստացավ 12+ գնահատական (այն հեռուստադիտողների համար, ովքեր 12 տարեկանից մեծ են):
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործողությունները սկսվում են Արթուր Սպայդերվիկի փորձերից, որոնց ընթացքում նա ստեղծում է իր գիրք-ուղեցույցը, որտեղ հավաքում է բոլոր գիտելիքները հեքիաթային արարածների մասին, որոնք ապրում են մարդկանց կողքին, այն ժամանակ, երրբ մարդիկ ոչինչ չեն կասկածում. էլֆերի, օգրերի և չար հոգիների մասին: Նա չարչարվեց այդ գրքի վրա իր ամբողջ կյանքում և վերջապես նրան հաջողվեց ավարտել գիրքը:
Անցնում է ութսուն տարի: Գրեյսների ընտանիքը՝ մայրը՝ Հելենը, մեծ աղջիկը՝ Մելորին և զույգ եղբայրներ Ջարեդն ու Սայմոնը (Ֆրեդի Հայմոր), Նյու Յորքից տեղափոխվում են իրենց հին տուն, որը անցել է Հելենին հորաքույր Լյուսինդայից (Արթուր Սպայդերվիկի աղջիկը, որի հայրը ստեղծել էր գիրքը հենց այդ տանը), այն բանից հետո, երբ Հելենի ամուսին՝ Ռիչարդը հեռանում է տանից: Ջարեդը ճնշված էր ծնողների բաժանումից: Նա ուզում էր ապրել հոր հետ, չկասկածելով,որ հայրը իր համար գտել է նոր կին: Միանգամից տանը կատարվում են տարօրինակ դեպքեր. Հելենը չի կարողանում գտնել իր բանալիները, իսկ Մելորիի մոտից կորում է իր սուսերամարտի մրցույթի մեդալը: Կորածների համար մեղադրում են Ջարեդին: Գտնվելով խոհանոցում Ջարեդը անհասկանալի թակոց է լսում պատի հակառակ կողմից, նա քանդում է պատը ցախավելի հարվածներով և տեղնում է խոհանոցային վերելակի թունելը, նման ինչ-որ արարածի բնի: Պատի հետևում նա գտնում է կորած բանալին և մեդալը: Հելենը խոհանոցում գտնում է մեծ քանակությամբ մեղր և պոմիդորի սոուս, որոնք բնականաբար պատկանում էին տան նախորդ բնակչին՝ հորաքույր Լյուսինդային, ով գտնվում է հոգեբուժարանում: Ջարեդը, Սայմոնը և ելորին ցանկանում են վերադառնալ Նյու Յորք և վարել իրենց նախկին կյանքը, բայց ինչպես բացատրում էր իրենց մայրը, դա ել նրանց գրպանին համապատասխան չէ, այնպես որ ստիպված են մնալ այնտեղ: Ջարեդը կասկածում է, որ իրենք տանը մենակ չեն և բարձրանում է վերնահարկ:
Վերնահարկում գտնվում է աշխատասենյակ-լաբորատորիա, որը ըստ Ջարեդի կասկածների պատկանում էր Արթուր Սպայդերվիկին: Սեղանի փոծու վրա նա տեղնում է նախազգուշացնող գրություն. «Ջարեդ Գրեյս, դու տուն մի մտիր» (օրիգինալ՝ Jared Grace, leave this place): Սունդուկի մեջ նա գտնում է Սպայդերվիկի կազմած գիրքը: Հանկարծ սկսվում են տարօրինակ բաներ կատարվել. Ջարեդի լապտերը սկսվում է պտտվել, թափվում են գրքերը, կերծես ինչ-որ մեկը չի ցանկանում, որ Ջարեդը կարդա այդ գիրքը: Կազմի վրա նա տեսնում է գրություն՝ «Չփորձես այս գիրքը դու բացել, կկարդաս, փորձանքից չես կարող փախչել: Թելթելով մյուս էջը կմխրճվես մահացու խաղի մեջ»: Սակայն նա վերցնում է գիրքը և կարդում այն ամբողջ գիշեր: Ջարեդը կարդալով գիրքը իմանում է այն, ինչ գիտեր Սպայդերվիկը. ֆանտաստիկ արարածների մասին, ինչ են նրանք թաքցնում, իրենց գաղտնի գործողությունների մասին, որոնք թույլատրում են «տեսնել անտեսանելին», իմանում է չար օգր Մուլյգարատի մասին, ում պատկանում են չար ուժերը: Ինչպես նաև Սպայդերվիկը նախազգուծացրել էր ընթերցողին, որ գաղտնի գիտելիքները, թաքնված գրքում, տիրապետում են մեծ ուժի, որ ոչ-ոք դեռ երբեք չէր հավաքել կախարդական աշխարհի մասին բոլոր գիտելիքները միևնույն տեղում, որ այդ ամենը վտանգավոր է և խնդրում է նրան օգտագործել այդ գիտելիքները խելացի, այլապես Մուլյգատը ամեն ձև կփորձի տիրանալ գրքին և կոչնչացնի կախարդական աշխարհը:
Հաջորդ առավոտ Ջարեդը շարունակում է ընթերցանությունը և իմանում, որ տանը ապրում է տան ոգի՝ Պորտնյաժկան, ով էությամբ շատ բարի է, հանդիսանում է Սպայդերվիկի ընկերն ու հավատարիմ ծառան: Սակայն բարկացած ժամանակ նա վերածվում է հրեշի: Նրան հանգստացնելու միակ միջոցը մեղրն է:
Ջարեդը գրքով գնում է դուրս, որտեղ նրան նկատում է անտեղանելի մի արարած, ով բնականաբար փորձում է խլել գիրքը: Նկատելով դա, Ջարեդը վազում է տուն, որտեղ Պորտնյաժկայի համար նոր տուն է շինում և հյուրասիրում նրան մեղրով, որպես ներողություն այն բանի, որ կոտրել էր նրա հին տունը: Պորտնյաժկան ընդունում է Ջարեդի ներողությունը և ցուցադրում իրեն: Նա պատմում է Ջարեդին շրջակա գաղտնի աշխարհի մասին, որը անտեսանելի է մարդկանց համար: Պատմում է օգրերի մասին, ասում, որ նրանք չեն կարող տուն մտնել, քանի որ տունը շրջափակված է պաշտպանական օղակով, որը ստեղծել է Սպայդերվիկը: Պորտնյաժկան կարծում է, որ գիրքը ամեն դեպքում պետք է ոչնչացնել: Սակայն տերը արգելում է անել դա, պատճառաբանելով, որ գրքի վրա նա իր ամբողջ կյանքն է վատնել: Պորտնյաժկան Ժարեդին տալիս է ծակ քար, որի միջոցով կարելի է տեսնել այդ արարածներին: Այդ ժամանակ Սայմոնը տանից դուրս է գալիս, որպեսզի փնտրի իր Դիկսի կատվին: Հենց նա դուրս է գալիս շրջանից, իր ոտքից բռնում են օգրերը և տանում անտառ, կարծելով, թե նա Ջարեդն է, ում մոտ տեսել էին գիրքը: Ջարեդը վազում է նրանց հետևից, որպեսզի փրկի եղբորը: Սայմոնին տանում են Մուլյգարատի մոտ, ով ընդունում է ծերուկի կերպար և խնդրում Սայմոնին տալ իրեն գիրքը: Վախեցած Սայմոնը ասում է, որ իր մոտ չի գիրքը, սակայն գիտի, թե որտեղ է գտնվում և կարող է բերել: Այդ ժամանակ Ջարեդը՝ ծառերի հետևում թաքնված, ծանոթանում է խոբլոբլին Պեսկունի հետ, ով պաշտում է թռչուններ ուտել և ցանկանում է վրեժ լուծել Մուլյգարատից, քանի որ նա սպանել էր իր ընտանիքին: Ջարեդը ազատում է նրան կապանքներից, ով որպես շնորհակալություն թքում է Ջարեդի աչքերի մեջ, հնարավորություն տալով տեսնել օգրերին առանց քարի օգնությանը դիմելու: Մուլյգարատը բաց է թողնում Սայմոնին, որպեսզի գնա գիրքը բերի, ասելով, եթե գիրքը տա իրեն, ապա նրանք կմոռանան կատարվածը և կապրեն այնպես, ինչպես առաջ: Սայմոնը վազում է տուն գրքի հետևից, ճանապարհին հանդիպում է Ջարեդին, ով բացատրում է Սայմոնին Սպայդերվիկի ջանքերի մասին, սակայն Սայմոնը չի էլ ուզում լսել նրան: այդ ժամանակ Պեսկունը լսում է, թե ինչպես է Մուլյգարատը հրամայում օգրերին, որպեսզի խլեն գիրքը և սպանեն Ջարեդի ընտանիքին: Օգրերը տեսնում են Սայմոնին և Ջարեդին ու փորձում են բռնել նրանց: Եղբայրներին հաջողվում է փախչել տուն, սակայն Սայմոնին կծում էօգրերից մեկը: Մելորիի վրա՝ ով դրսում էր նույնպես հարձակվում են և նա ստիպված է լինում կռվել նրանց հետ սուսերամարտի սրով ու վերջապես սկսում է հավատալ Ջարեդին: Սայմոնի վերքը մշակելուց հետո, Ջարեդը և Մելորին սկսում են մտածել, թե ինչ անեն, չէ որ դուրս գալով շրջանից, նրանց անմիջապես կսպանեն և կվերցնեն գիրքը, իսկ տանը երկար չես նստի. կուղևորվես հոգեբուժարան հորաքույր Լյուսինդայի հետևից: Հանկարծ Ջարեդը հասկանում է, որ հորաքույր Լյուսինդան գիտի, թե ինչ է կատարվում տանը: Պորտնյաժկան ասում է, որ գոյություն ունի գաղտնի ճանապարհ, որը տանում է դեպի քաղաք, և մինչդեռ Սայմոնը զբաղեցնում է հավաքված օգրերին, Ջարեդը և Մելորին հասնում են գաղտնի ճանապարհի մոտ: Օգրերը հետևում են նրանց, որպեսզի խլեն գիրքը, որը Ջարեդը՝ չլսելով Պորտնյաժկայի ցուցումներին, շրջանից դուրս է հանել: Այդ ժամանակ Սայմոնը Պորտնյաժկայի ղեկավարությամբ պատրաստում է պոմիդորի սոուս և աղ, որոնցից օգրերը վախենում են: Մելորիին և Ջարեդին հաջողվում է փախչել օգրերից և հասնել Լյուսինդայի մոտ, ով նրանց ասում է, որպեսզի անհապաղ հեռանան տանից: Հանկարծ ճգրերը պատուհանից ներխուժում են սենյակ և նրանց հաջողվում է խլել գրքի էջերից մի քանիսը:
Այդ ժամանակ օգրերը գրքի էջերից մեկի մեջ գտնում են բաղադրատոմս, որը քայքայում է պաշտպանիչ շրջանը, և սկսում են դրա պատրաստմամբ: Գրքում Ջարեդը գտնում է էլֆեյան լեզվով գրված գրություն, որը հնարավորություն է տալիս կանչել Գրիֆոնին՝ Սպայդերվիկի «կենդանուն»: Կենդանին հայտնվում է և Ջարեդին, Սայմոնին ու Մելորիին տանում ուրիշ աշխարհ, որտեղ արդեն ութսուն տարի է ապրում է Սպայդերվիկը: Սակայն նա չի նկատում ժամանակը. նրան թվում է, թե առավոտյան է տեսել իր աղջկան: Սպայդերվիկը ասում է Ջարեդին, որ պետք է օգտագործել գրքի գիտելիքները և մինչև նա շեղում է սիլֆերի ուշադրությունը, եղբայրները և Մելորին թռնում են հետ՝ իրենց երկիր: Այդ ժամանակ աշխատանքից հետ է վերադառնում Հելենը, ում վրա հարձակվում են օգրերը, սակայն նրան հաջողվում է փրկվել: Տեսնելով Պորտնյաժկային նա հավատում է Ջարեդին: Գրեյսները կռվում են օգրերի դեմ, ովքեր մտնել էին տուն: Ջարեդի և Մուլյգարատի միջև կռիվ է տեղի ունենում, որի ընթացքում Մուլյգարատը փոխակերպվում է ագռավի, ում ուտում է Պեսկունը: Օգրերը վախնում են անտառ, զրկվելով իրենց առաջնորդից:
Գրեյսները վերցնում են Լյուսինդային հոգեբուժարանից, նա վերադառնում է տուն և հանդիպում Պորտնյաժկային, ում շնորհակալություն է հայտնում գրքի հանդեպ ուշադիր լինելու համար: Արթուրը շատ քիչ ժամանակով հնարավորություն է ստանում հետ վերադառնալ իր տուն և իր հետ տանում է իր աղջկան:
Ֆիլմի հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոդյուսերներ
- Steve Barnett
- Tom C. Peitzman
- Josette Perrotta
- Julia Pistor
- Julie Kane Ritsch
- Silenn Thomas
- Cheryl A. Tkach
- Holly Black
- Mark Canton
- Tony DiTerlizzi
- Larry J. Franco
- Ellen Goldsmith-Vein
- Kathleen Kennedy
- Karey Kirkpatrick
- Frank Marshall
Սցենարի հեղինակներ
- Karey Kirkpatrick
- David Berenbaum
- Tony DiTerlizzi
- Holly Black
Օպերատոր
- Կալեբ Դեշանել (Caleb Deschanel)
Կոմպոզիտոր
- Ջեյմս Հորներ (James Horner)
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆրեդի Հայմոր՝ Ջարեդ Էվան Գրեյս
- Մերի-Լուիզ Պարկեր՝ Հելեն Գրեյս
- Սառա Բոլժեր՝ Մելորի Էվան Գրեյս
- Ջոան Պլաուրայտ՝ հորաքույր Լյուսինդա
- Ջորդի Բենատար՝ երիտասարդ Լյուսինդա
- Դեյվիդ Ստետեյրն՝ Արթուր Սպայդերվիկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/2008/02/14/movies/14spid.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0416236/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://stopklatka.pl/film/kroniki-spiderwick
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Kroll J. ‘Mean Girls’ Helmer Mark Waters to Direct Disney’s ‘Magic Camp’ // Variety — NYC: Reed Business Information, 2016. — ISSN 0042-2738
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 https://www.siamzone.com/movie/m/5026
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.metacritic.com/movie/the-spiderwick-chronicles
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=118961.html
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 http://www.bbfc.co.uk/releases/spiderwick-chronicles-film
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 http://www.imdb.com/title/tt0416236/fullcredits
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.spiderwickchronicles.com/Պաշտոնական կայք
- http://www.imdb.com/title/tt0416236/Սպայդերվիկ. Ժամանակագրություններ Internet Movie Database կայքում
- http://www.boxofficemojo.com/movies/?id=spiderwickchronicles.htmՍպայդերվիկ. Ժամանակագրություններ Box Office Mojo կայքում
- http://www.afisha.ru/movie/181127/Սպայդերվիկ. Ժամանակագրություններ «Афиша» ամսագրում:
|