Սառածներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սառածները
անգլ.՝ Frozen
ԵրկիրԱՄՆ
Ժանրսարսափ
թրիլեր
դրամա
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Գրին
ՊրոդյուսերՓիթեր Բլոկ
Cory Neal
Սցենարի հեղինակԱդամ Գրին
ԴերակատարներԷմմա Բելլ
Կեվին Զեգերս
Շոն Էշմոր
ՕպերատորՈւիլլ Բերետտ
ԵրաժշտությունԷնդի Գարֆիլդ
ՄոնտաժEd Marx
Նկարահանման վայրՅուտա
ԿինոընկերությունA Bigger Boat
ArieScope Pictures
Տևողություն94 րոպե
Բյուջե25 000 000 $
ՏեղայնացնողAnchor Bay Entertainment
IMDbID 1323045
Պաշտոնական կայքէջ

«Սառածները» (անգլ.՝ Frozen), 2010 թվականին նկարահանված սարսափ ֆիլմ։ Ռեժիսորը Ադամ Գրինին է։ Գլխավոր դերերում են՝ Էմմա Բելը, Կեվին Զեգերսը և Շոն Էշմորը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի խումբ երիտասարդներ որոշում են իրենց արձակուրդը անցկացնել լեռնադահուկային հանգստավայրում: Աղջիկը, ում անունը Պարկեր է, սովորում է սնոուբորդ քշել, ինչում նրան օգնում են սիրելի Դենը և ընկեր Ջոն։ Ընկերները չեն ցանկանում վճարել 3 ճոպանուղու համար տոմսերը և Դենը խնդրում է Պարկերին կաշառել աշխատակցին, որ նա թողնի նրանց բարձրանալ ճոպանուղի։ Պարկերին հաջողվում է համոզել աշխատակցին։ Դեպի վեր բարձրանալու ճանապարհին ճոպանուղին մի պահ կանգ է առնում, սակայն կրկին շարունակում է ընթացքը։

Մեկնելուց առաջ երիտասարդները որոշում են վերջին անգամ նստել ճոպանուղի։ Արդեն մթնում է և հանգստավայրը փակվում է, որովհետև մոտենում է ցիկլոնը։ Ընկները կրկին համոզում են աշխատակցին նրանց թողնել ճոպանուղի։ Եվ երբ ընկերները բարձրանում են վեր աշխատակցին կանչում են տնօրենի մոտ և նրան փոխարինում է գործընկերը։ Աշխատակիցը գործընկերոջը ասում է, որ ճոպանուղու վրա միայն 3 հոգի են և նրանց վերադարձի դեպքում կարող է ճոպանուղին անջատել։ Երիտասարդների փոխարեն գալիս են մեկ այլ երեք հոգանոց խումբ։ Աշխատակիցը որոշում է, որ դրանք հենց այն մարդիկ են և անջատեց ճոպանուղին։

Երիտասարդները մնում են մենակ գետնից բավականին բարձր ճոպանուղու նստարանի վրա։ Նրանց սկսում են մրսել։ Անցնում է մի քանի ժամ և նրանք որոշում են, որ նրանց մասին ուղղակի մոռացել են։ Հանգստավայրը աշխատում է միայն ուրբաթ, շաբաթ և կիրակի, իսկ այդ օրը երկուշաբթի էր, ուստի ընկերները պետք է սպասեին մինչ հաջորդ ուրբաթ օրվան։ Դենը, որն ամենակոփվածն էր նրանցից, հասկանում է, որ այլընտրանք չունեն, բացի թռնելուց ներքև և օգնություն խնդրելուց։ Նա ցատկում է ներքև և անհաջող վայրէջք է կատարում, ջարդելով իր երկու ոտքերը։ Եվ մինչ նա կորոշեր հաջորդ իր քայլը, արյան հոտի վրա հավաքվում են գայլերը և Դենը մահանում է։

Հաջորդ առավոտ Պարկերն ու Ջոն արթնանում են և տեսնում, որ նրանց մաշկը ցրտահարվել է։ Մի քանի րոպե անց Ջոն որոշում է ճոպանուղու պարանի միջոցով անցնել մյուս նստարանին, որտեղ կան աստիճաններ և նա կարող է իջնել։ Սակայն մի քանի գայլ արդեն սպասում էին նրան։ Նա վերցնում է սնոուբորդը և արագ հեռանում, սակայն գայլերը հասնում են նրա ետևից։

Պարկերը մնում է մենակ և գրեթե ամբողջությամբ ցրտահարվում է։ Նա հասկանում է, որ պետք է ինքնուրույն իջնել։ Իր նստարանը ընկնում է ցած և աղջիկը գլորվում է գետնին, իսկ նստարան էլ ընկնում է նրա ոտքին։ Բարեբախտաբար ոտքը լրջորեն չէր վնասվել և աղջիկը սողեսող առաջ է շարժվում։ Նա դժվարությամբ հասնում է գլխավոր փողոց, որտեղ նրան օգնում է մի վարորդ։ Սակայն աղջկա ուժերը սպառված են լինում և հիվանդանոց գնալու ճանապարհին նա մահանում է։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում՝ փետրվարի 5, 2010 թվական: Ռուսաստանում՝ մարտի 11, 2010 թվական:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմա Բելլ - Պարկեր Օՙ Նիլ
  • Կեվին Զեգերս - Դեն Ուոկեր
  • Շոն Էշմոր - Ջո Լինչ
  • Ռայլի Վանդերբիլտ - Շեննոն
  • Էդ Ակերման - Ջեյսոն
  • Ադամ Ջոնսոն - Րիկֆին
  • Կրիս Յորկ - Ռայան
  • Պեդեր Մելխյուս - Վարորդ
  • Կեյն Հոդդեր - Կոդի
  • Ջոն Օմոխունդրո - Ջեյմս

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստեղծվել է 2009 թվականին Սնոբեյսինում։

Հանգստավայրից անմիջական հարևանությամբ գտնվում են Ժայռոտ լեռները, որոնց ետևում գտնվում է մեծ «Yellowstone National Park»-ը, որտեղ իրոք կան բազմատեսակ գայլեր։ Ունենալով ուժեղ թաթեր և ամուր թոքեր Մակենզիի հովտային գայլը ընդունակ է հեշտորեն հաղփահարել ժայռերը իր որսը գտնելու համար։ 2006 թվականին Ժայռոտ լեռներում Մակենզիի հովտային գայլերի թվակաքանակը հասել է 1300 տեսակի[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 - Սատուրն մրցանակի նոմենացիա «Լավագույն սարսափ ֆիլմ» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]