Սաուդ Ալ-Սանուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաուդ Ալ-Սանուսի
سعود السنعوسي
Ծնվել է1981
ԾննդավայրՔուվեյթ
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Քուվեյթ
Պարգևներ
 Saud Alsanousi Վիքիպահեստում

Սաուդ Ալ-Սանուսի (1981, Քուվեյթ), քուվեյթցի գրող և վիպագրող։ Նա Քուվեյթի գրողների ասոցիացիայի և լրագրողների ասոցիացիայի անդամ է։

2013 թվականին, նա, իր «Եղեգի ցողունը» վեպի շնորհիվ հաղթեց Արաբական Միջազգային Վեպի մրցանակ։ Նույն վեպը, 2012 թվականին, Քուվեյթում արժանացել էր պետական մրցանակի։

Վեպի թեման Ծոցի պետություններում արտասահմանցի աշխատողների մասին էր։ Ալ-Սանուսին Քուվեյթական Ալ-Քաբաս թերթում գրել է, թե նրա «Բոնսայը և ծերունին» պատմվածքը արդեն հրատարակվել է։ Այդ պատմվածքը փոքր պատմվածքների մրցույթում ստացել էր առաջին տեղ։ Նրա առաջին վեպը «Հայելիների բանտարկյալը» թողարկվել է 2010 թվականին։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաուդ Ալ-Սանուսի» հոդվածին։