Jump to content

Սաշա Կալայջիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Կալայջիչ
սերբ.՝ Саша Калајџић
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1997(1997-07-07)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Horn, Ստորին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 2 մետր
Դիրք կիսապաշտպան

Սաշա Կալայջիչ (գերմ.՝ Saša Kalajdžić,հուլիսի 7, 1997(1997-07-07)[1][2], Horn, Ստորին Ավստրիա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, անգլիական «Վուլվերհեմփթոն Ուոնդերերս» ակումբի և Ավստրիայի հավաքականի հարձակվող, որը վարձավճարով հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալայջիչը «Ֆաչ Դոնֆիլդ» ակումբի սան է։ 2016 թվականին տեղափոխվել է «Ադմիրա Վաքեր Մեդլինգ»։ Խաղային պրակտիկա ստանալու համար Կալայջիչը սկսել է հանդես գալ պահեստայինների կազմում։ 2017 թվականի հուլիսի 30-ին «Ալտաչի» դեմ խաղում նորամուտն է նշել ավստրիական Բունդեսլիգայում[3]։ Օգոստոսի 27-ին Վիեննայի «Աուստրիայի» դեմ խաղում Սաշան իր առաջին գոլն է խփել «Ադմիրա վաքեր Մեդլինգի» կազմում[4]։ 2019 թվականի ամռանը Կալայջիչը տեղափոխվել է գերմանական «Շտուտգարտ»՝ կնքելով քառամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2,5 միլիոն եվրո։

2022 թվականի օգոստոսի 31-ին տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ակումբ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն ֆունտ ստերլինգ[6]։

2024 թվականի հունվարի 7-ից մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը նրան վարձակալել է «Այնտրախտ» ակումբը[7]։

Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալայջիչ սերբական ծագմամբ ավստրիացի է։ 2019 թվականին Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Իտալիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հավաքականը խաղացել է Սերբիայի[8] և Գերմանիայի թիմերի դեմ խաղերում[9]։

2020 թվականի հոկտեմբերի 14-ին նորամուտն է նշել Ավստրիայի հավաքականի կազմում ազգերի լիգա 2020/21 արտագնա խաղում Ռումինիայի հավաքականի դեմ (1:0)՝ խաղի 90-րդ րոպեին փոխարինելով Միխայել Գրեգորիչին[10]։ 2021 թվականի մարտի 25-ին ՖԻՖԱ Աշխարհի առաջնություն 2022-ում Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում իր մեկնարկային գոլերն է խփել Ավստրայի հավաքականի կազմում՝ 55-րդ րոպեին բացելով հաշիվը և դառնալով դուբլի հեղինակ, ապա իր թիմին առաջատար դիրք է ապահովել խաղի 80-րդ րոպեին[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Адмира Ваккер Мёдлинг VS. Альтах 4:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Адмира Ваккер Мёдлинг VS. Аустрия Вена 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Kalajdzic completes Wolves move» (անգլերեն). Официальный сайт ФК «Вулверхэмптон Уондерерс». 2022 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Wolves complete signing of Sasa Kalajdzic from Stuttgart for £15m» (անգլերեն). BBC Sport. 2022 թ․ օգոստոսի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Eintracht verpflichtet Sasa Kalajdzic» (գերմաներեն). Eintracht Frankfurt. 2024 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
  8. «Сербия (до 21) VS. Австрия (до 21) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  9. «Австрия (до 21) VS. Германия (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Nationalteam feiert Sieg in Rumänien». oefb.at (գերմաներեն). Австрийский футбольный союз. 2020 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  11. «Punkteteilung zum WM-Quali-Auftakt in Schottland». oefb.at (գերմաներեն). Австрийский футбольный союз. 2021 թ․ մարտի 25. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Կալայջիչ» հոդվածին։