Սան Ֆրանսիսկու ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Ֆրանսիսկու ազգային անտառ
Floresta Nacional de São Francisco
Տեսակազգային անտառ
Երկիր Բրազիլիա
Հիմնվել է2001
Սան Ֆրանսիսկու ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Սան Ֆրանսիսկու ազգային անտառ
Սան Ֆրանսիսկու ազգային անտառը գտնվում է Երկիրում
Սան Ֆրանսիսկու ազգային անտառ

Սան Ֆրանսիսկու ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de São Francisco), ազգային անտառ Բրազիլիայի Ակրի նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանսիսկու ազգային անտառը գտնվում է Ակրի նահանգի Սենա Մադուրեյրա մունիցիպալիտետում[1]։ Ունի 21147.67 հա տարածք։ Այն Ամազոն բիոմում է[2]։ Անտառը հարում է Մակաո ազգային անտառին, որը գտնվում է հյուսիսում։ Համանուն գետը հոսում է անտառի հյուսիսային հատվածով։ Չիկո Մենդեսի արդյունահանող արգելոցը հարավային մասից տեղակայված է որոշակի հեռավորության վրա՝ Յակո գետի հակառակ կողմում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանսիսկու ազգային անտառը ստեղծվել է 2001 թվականի օգոստոսի 7-ին՝ դաշնային հրամանագրով։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից (ICMBio)[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[1]։

Մակաոյի և Սան Ֆրանսիսկուի ազգային անտառների խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է 2002 թվականի հունվարի 17-ին։ 2008 թվականի օգոստոսի 17-ին INCRA-ն անտառը ճանաչեց որպես ագրոարդյունահանման ծրագիր 25 ընտանիքի համար։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին INCRA-ն անտառը հանձնեց Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտին։ Կառավարման ծրագիրը հաստատվել է 2016 թվականի մայիսի 25-ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Unidade de Conservação ... MMA
  2. 2,0 2,1 «Flona de São Francisco – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. 3,0 3,1 FLONA de São Francisco – ISA

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]