Jump to content

Սանտա Կլաուսի արձակուրդները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Կլաուսի արձակուրդները
անգլ.՝ Santa Who?
DVD սկավառակի շապիկը
ԵրկիրԱՄՆ
ԺանրԿատակերգություն
Ընտանեկան
Թվական2000
ՊրեմիերաՆոյեմբերի 19, 2000 (ԱՄՆ)
Դեկտեմբերի 3, 2000 (Միացյալ Թագավորություն)
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Դիար
ՊրոդյուսերՖրենկ Սիրակուզա
Սցենարի հեղինակԴեբրա Ֆրենկ, Սթիվ Լ. Հեյս
ԴերակատարներԼեսլի Նիլսեն, Սթիվեն Էքհոլդ, Ռոբին Լեյվլի
ՕպերատորԴերիկ Վ․ Ունդերշու
ԵրաժշտությունՋոել ՄաքՆիլի
ՄոնտաժԷդգար Բուրկսեն
ԿինոընկերությունHearst Entertainment
Տևողություն88 րոպե
IMDbID 0251382

Սանտա Կլաուսի արձակուրդները, հեռուստաֆիլմ է, որի առաջին շոուն հեռարձակվել է 2000 թվականին, ABC հեռուստաալիքով։ Գլխավոր հերոսն է Լեսլի Նիլսենը, ռեժիսորն է Ուիլյամ Դիարը։ Սյուժեն պատմում է, որ մինչև Սուրբ Ծնունդ, Սանտա Կլաուսը կորցրել էր իր հիշողությունը։ 2009 թվականին ֆիլմը կրկին ցուցադրվել է ABC family հեռուստաընկերության կողմից։

Սյուժեն հետևյալն է․ Ձմեռ Պապը պատահաբար ընկնում է իր սահնակից և խփվում Պիտերի մեքենային։ Կարծես թե նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց նա ընդհանրապես չի հիշում թե ով է ինքը և թե ինչ է կատարվել։ Լրագրող Պիտերը որոշում է պատրաստել մի հաղորդում, որով կօգներ Սանտա Կլաուսին գտնել իր հարազատներին և կբարձրացներ իր ռեյտինգը հեռուստադիտողների մոտ։ Սանտան սկսում է աշխատել առևտրի կենտրոնում, որտեղ էլ ընդանում էին Պիտերի հաղորդման նկարահանումները։ Բոլորը կարծում են, որ դա իրական Սանտա Կլաուսը չէ։ Միակ մարդը, ով կասկածում էր, որ այդ մորուքավոր ծերունին իրական Սանտա Կլաուսն է, Քլերի յոթնամյա որդի Զաքն էր։ Այդ ընթացքում Սանտա Կլաուսի էլֆերը իրենց գլխավոր Էլֆի՝ Մաքսի, հետ սկսում են փնտրել Սանտային․․․

ԴերասանԴեր
Լեսլի ՆիլսենՍանտա Կլաուս
Սթիվեն ԷքհոլդՊիտեր Օլբրայթ
Ռոբին ԼեյվլիՔլեր Դրեյեր
Մաքս ՄարոուԶաք Դրեյեր
Թոմի ԴեյվիդսոնՄաքս
Դարեն ՖրոսթԷլֆ Ռուպերտ
Կարին ԼիԲլանկԼեննի
ՌեյդԳրեյդի
Թեդ ԱթերտոնՋորջ մենեջեր
Ստյուարտ ԷրնոթԼասբի՝ Քլերի բոս
Քերոլ ԼեմփերթԷլեն՝ Քլերի քարտուղարուհի
Ռոջեր ՔլոունՌեյ Ինգլզ
Էլիզաբեթ ԲրաունՆենսի Ինգլզ
Լաուրա ԴեԹարթերեթՔույր Գրետա
Ռիչարդ ՖիցպատևիկԴետեկտիվ Լոհենրի

Filmcritic.com կայքի խմբագիր Քրիստոֆեր Նալլը ֆիլմին 5 աստղից տվեց 2[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Սանտա Կլաուսի արձակուրդները» ֆիլմի կարծիքները». Filmcritic.com. 2001. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]