Սանտա Լյուչիա Ստրոնկոնե աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Լյուչիա Ստրոնկոնե աստղադիտարան
Տեսակաստղադիտարան
Աստղադիտարանի կոդ589
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՎայրՈւմբրիա
ԲԾՄ350 մետր
Կոորդինատներ: 42°31′8.0000001004071″ հս․ լ. 12°38′37.000000099598″ ավ. ե. / 42.518888888916777091° հս․. լ. 12.64361111113877634° ավ. ե. / 42.518888888916777091; 12.64361111113877634
Observatories in Italy Վիքիպահեստում

Սանտա Լյուչիա Ստրոնկոնե աստղադիտարան (անգլ.՝ Osservatorio Astrometrico Santa Lucia Stroncone, աստղադիտարանի կոդը` — «589»), աստղադիտարան Իտալիայի Ումբրիա մարզի Ստրոնկոնե քաղաքի մոտ: Հիմնադրվել է 1989 թվականին: Աստղադիտարանը գտնվում է ծովի մակերևույթից 350 մ բարձրության վրա: Աստղադիտարանում ակտիվորեն կատարվում են աստերոիդների հետազոտություններ:

Աստերոիդների հիմնական գոտու (5609) Ստրոնկոնե աստերոիդը, որը հայտնաբերվել է այս աստղադիտարանում 1993 թվականին անվանվել է աստղադիտարանի գտնվելու վայրի պատվին[1]:

Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 0.50-մ f/2.8 Ռիչի-Կրետյեն աստղադիտակ (մինչև 2002 թվականը, դրանից հետո ավելացվեց աստղադիտակի ֆոկուսային հեռավորությունը)[2]
  • 500 մմ f/7,5 Ռիչի-Կրետյեն աստղադիտակ[3]
  • Celestron C11 280 մմ f/10
  • Baker-Schmidt 250 մմ f/3
  • 105 մմ f/14.2 ռեֆրակտոր աքրոմատ
  • SBIG STL-1001E

Հիմնական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայտնաբերվել են 168 աստերոիդ 1993-ից 1998 թվականները[4][5]
  • 5267 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 1989-ից 2009 թվականները[6]
  • 1996 AE, 1995F և 2004 DG գերնորերի հայտնաբերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները

NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը