Jump to content

Սանտա Անա տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սանտա-Անա տաճարից)
Սանտա Անա տաճար
իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias
Տաճարի հիմնական ճակատամասը
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար, հուշարձան և փոքր բազիլիկ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԼաս Պալմաս[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմԿանարյան կղզիների արքեպիսկոպոսարան
Հոգևոր կարգավիճակԳործող
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածԱննա
ԱնվանվածԱննա
Ճարտարապետական ոճԳոթիկա, նեոդասականություն
Կառուցման սկիզբ1497
Կառուցման ավարտՄեր օրեր
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Santa Ana, Las Palmas de Gran Canaria Վիքիպահեստում

Սանտա-Անա տաճար[2] (իսպ․ Santa Iglesia Catedral Basílica de Canarias), տաճարային համալիր Լաս Պալմաս դե Գրան Կանարիայում։ Նվիրված է Սուրբ Աննային՝ քաղաքի հովանավորին։ Հանդիսանում է Սևիլյան արքեպիսկոպոսարանի Կանարյան կղզիների բաժին[3]։

Սանտա Անա տաճարը տեղակայված է Վեգետա քաղաքի պատմական հատվածում՝ Սուրբ Աննայի հրապարակում։ 1487 թվականին կաթոլիկ թագավորների կողմից հայտարարված Գրան Կանարիա կղզու վրա տաճարի շինությունը սկսվել է միայն 1497 թվականին։ 1557 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը դադարեցվեց։ Միայն 1781 թվականից շինարարությունը վերսկսվեց և շաունակվում է մինչ օրս։ Այդ պատճառով է որ տաճարը առանձնանում է ճարտարապետական երկու ոճով․ ինտերիերում գերակշռում է ուշ գոթիկան, իսկ տաճարի արտաքին տեսքը նեոկլասիցիզմի օրինակ է[4]։ Որոշ դետալներ արված են բարոկկո ոճով։

Տաճարի մի մասը և կամարները պատրաստված են Սան-Լորենցոյի քարհանքերից բերված կապույտ քարից։ Շինարարության ընթացքում օգտագործվել են նաև հրաբխային քար, ծակոտկեն նյութ։

Եռահարկ տաճարում տեղակայված է 13 մատուռ։

Լաս Պալմասի տաճարը միակն էր Կանարյան կղզներում մինչև 1819 թ․[5] , երբ այն հիմնադրեց Սան Կրիստոբալ դե Լա Լագունայի Հռոմի կաթոլիկ թեմը, որի իրավասության տակ են գտնվում Սանտա Կրուզ դե Տեներիֆի կղզիները[5]։

1894 թ. Հռոմի Պապ Լեո XIII- ը տաճարին տվել է փոքր բազիլիկի կարգավիճակ[6]։ 1974 թ. Մայիսի 24-ին տաճարը ճանաչվեց որպես պատմական հուշարձան[7]։

Ներկայումս տաճարը կղզեխմբի ամենամեծ կրոնական կառույցն է։ Դրա ներսում ստեղծվել է թեմական թանգարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. БРЭ/Лас-Пальмас
  3. Diocesis de Canarias
  4. Канарский собор
  5. 5,0 5,1 «Datos historicos del templo catedral de Tenerife». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  6. «Padre José Cueto». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 4-ին.
  7. Decreto 1689/1974, de 24 de mayo, por el que se declara monumento histórico-artístico de carácter nacional la Catedral de Las Palmas de Gran Canaria