Սանգիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանգիրան
Sangiran*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Սանգիրան 17
Երկիր Ինդոնեզիա Ինդոնեզիա
Տիպ մշակութային
Չափանիշներ iii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Սանգիրան, վայր Ինդոնեզիայի Ճավա կղզում, որը հայտնի է իր հնագիտական պեղումներով[1]։

Սանգիրան II
Սանգիրան IV

Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի (1995) զեկույցի՝ Սանգիրանը ճանաչվել է աշխարհի ամենակարևոր վայրերից մեկը մարդկային հանածոների ուսումնասիրության տեսանկյունից այնպիսի վայրերի հետ միասին, ինչպիսիք են Չժոուկոուդյանը (Չինաստան), Ուիլանդրան (Ավստրալիա), Օլդուվայը (Տանզանիա) և Ստերկֆոնտեյնը (Հարավային Աֆրիկա)[2]։

Օբյեկտի մակերեսը կազմում է մոտ 56 կմ² (7x8 կմ)։ Այն գտնվում է Կենտրոնական Ճավայում՝ Սուրակարտա քաղաքից մոտավորապես 15 կմ հյուսիս-արևելք՝ Սոլո գետի հովտում[3]։

1883 թվականին հոլանդացի պալեոանտրոպոլոգ Էժեն Դյուբուան նախաձեռնել է նախնական դաշտային աշխատանքներ Սանգիրանում։ Սակայն չգտնելով շատ քարացածություններ՝ նա իր ուշադրությունը կենտրոնացրել է Արևելյան Ճավայում գտնվող Տրինիլի վրա, որտեղ կատարել է մի քանի կարևոր բացահայտումներ։ 1934 թվականին մարդաբան Գուստավ Հենրի Ռալֆ ֆոն Քենիգսվալդն սկսել է ուսումնասիրել այդ տարածքը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդու առաջին հայտնի նախնիներից մեկի՝ պիտեկանտրոպի («ճավայական մարդու», որն այժմ դասակարգվում է որպես ուղիղ քայլող մարդ) մնացորդներ։ Հայտնաբերվել է մոտ 60 մեծ մարդկային քարացածություններ, այդ թվում՝ առեղծվածային մեգանտրոպ և Sangiran 2:

Հոմինիդի մնացորդները հայտնաբերվել են 0,7-1,15 մլն տարեկան շերտերում։ Sangiran 1, 4[4], 5[5], 6, 9, 14, 22, Brn-1996.04 և մյուս մնացորդները պատկանում են ավելի հին Սանգիրան ձևավորմանը, Sangiran 2, 3, 8, 10, 12, 15, 17[6], 21, 26, 1997.06 և այլ մնացորդները՝ ավելի երիտասարդ Բապանգ (Քաբուհ) կազմավորում[7]։ Որոշելու համար հրաբխային մոխրի տարիքը, որում հայտնաբերվել են ամենահին բրածոները, գիտնականներն օգտագործել են թվագրման երկու եղանակ (ուրան-կապարի և ցիրկոնում ճեղքման հետքերով), որոնցով որոշվել են ամսաթվերը՝ 1,3-ից 1,5 միլիոն տարի առաջ[8]։

1996 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սանգիրանը գրանցել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Choi, Kildo; Driwantoro, Dubel Shell tool use by early members of Homo erectus in Sangiran, central Java, Indonesia: cut mark evidence(անգլ.) // Journal of Archaeological Science : journal. — 2007. — Т. 34. — С. 48. — doi:10.1016/j.jas.2006.03.013
  2. World Heritage List note, Sangiran, No 593, September 1995.
  3. Tantri Yuliandini, 'Tracing man's origins in Sangiran, Pacitan' Արխիվացված 2013-09-05 Wayback Machine, The Jakarta Post, 23 August 2002.
  4. [fossil_uid]=219 Сангиран 4
  5. Сангиран 5
  6. Сангиран 17
  7. Сангиран 11, 15a, 22
  8. Shuji Matsu’ura et ak. Age control of the first appearance datum for Javanese Homo erectus in the Sangiran area, 10 Jan 2020
  9. UNESCO Document WHC-96/Conf. 2201/21.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baba H., Aziz F., Narasaki Sh., Sudijono, Kaifu Y., Suprijo A., Hyodo M., Susanto E.E. et Jacob T. Finding af a hominid lower central incisor during the 1997 excavation in Sangiran, Central Java // Acta Anthropologica Sinica, 2000, Supplement to V.19, pp. 46–51.
  • Grimaud-Herve D., Widianto H. et Jacob T. Two new human fossil remains discovered in Sangiran (Central Java, Indonesia) // Acta Anthropologica Sinica, 2000, Supplement to V.19, pp. 41–45.
  • Kaifu Y., Arif J., Yokoyama K., Baba H., Suparka E. et Gunawan H. A new Homo erectus molar from Sangiran // Journal of Human Evolution, 2007, V.52, pp. 222–226.
  • Sartono S. Observations on a new skull of Pithecanthropus erectus (Pithecanthropus VIII) from Sangiran, Central Java // Proceedings of the Academy of Science, Amst. B, 1971, V.74, pp. 185–194.
  • Tyler D.E. et Sartono S. A new Homo erectus from Sangiran, Java // Human Evolution, 2001, V.16, №1, pp. 13–25.
  • Windianto H., Semah A-M., Djubiantono T. et Semah F. A tentative reconstruction of the cranial remains of Hanoman 1 from Bukuran, Sangiran (Central Java) // 100 Years of Pithecanthropus: The Homo erectus Problem. Ed.: J. Franzen. Courier Forschungs-Institut Senckenberg, 1994, V.171, pp. 47–59.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանգիրան» հոդվածին։