Սանասար Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բեգլարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սանասար Բեգլարյան
սեպտեմբերի 24, 1959(1959-09-24)[1] - սեպտեմբերի 9, 1993(1993-09-09)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԽնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԽնձորեսկ[1]
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
Կոչումկապիտան[1]
Պարգևներ

Սանասար Խաչատուրի Բեգլարյան, Սանո (սեպտեմբերի 24, 1959(1959-09-24)[1], Խնձորեսկ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - սեպտեմբերի 9, 1993(1993-09-09)[1]), Կուբաթլուի ազատամարտիկ-հրամանատար։ ՀՀ բանակի կապիտան (1993)։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1978-1980 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1993 թվականին՝ Խնձորեսկի կամավորական ջոկատի, 1993 թվականին՝ Գորիսի մոտոհրաձգային վաշտի հրամանատար։ Ջոկատի և վաշտի կազմերում մասնակցել է ՀՀ Գորիսի (Խնձորեսկ, Շուռնուխ, Տեղ և այլն), Կապանի և ԼՂՀ Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտադաշտում ցուցաբերել է հնարամտություն և խիզախություն։ Թշնամին մեծ գլխագին է սահմանել Բեգլարյանի համար։

Թաղված է Խնձորեսկում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։