Սամվել Մարգարյան (ավիատոր)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Մարգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | օդաչու |
Սամվել Սուրենի Մարգարյան (մայիսի 13, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու և ավիատոր, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (2002-2004 թթ.)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1970-1975 թթ. - սովորել և ավարտել է Վոլչանսկի քաղաքացիական ավիացիայի թռիչքային ուսումնարանը։
- 1980-1985 թթ. - սովորել և ավարտել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը։
- 2001-2002 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի Քաղաքացիական ավիացիայի պետական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 10 գիտական աշխատությունների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975-1981 թթ. - Քաղաքացիական ավիացիայի 113-րդ թռիչքային ջոկատի Ан-2 օդանավի հրամանատար։
- 1981-1987 թթ. - Քաղաքացիական ավիացիայի 279-րդ թռիչքային ջոկատի Ту-134 օդանավի հրամանատարի երկրորդ օդաչու, Ил-86 օդանավի հրամանատար, ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդաչու-հրահանգիչ, վարչության թռիչքային աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ օդաչու-տեսուչ։
- 1989-1991 թթ. - ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային աշխատանքների վարչության պետի տեղակալ։
- 1991-1994 թթ. - «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր տնօրեն։
- 1994-1996 թթ. - «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Բուլղարիայում։
- 1998-2001 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ։
- 2002-2004 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։
- 2004 թ. մայիսի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից[1]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.)։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Նախորդող Հովհաննես Երիցյան |
ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սամվել Մարգարյան 2002 - 4 մայիսի 2004 |
Հաջորդող Արտյոմ Մովսեսյան |
|