Սամվել Հովհաննեսի Սարգսյան
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սարգսյան (այլ կիրառումներ)
| Սամվել Հովհաննեսի Սարգսյան | |
|---|---|
| Ծնվել է | 1944, դեկտեմբերի 5 |
| Ծննդավայր | Լենինական |
| Քաղաքացիություն | |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1989) |
| Մասնագիտություն | մեխանիկոս |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Սամվել Հովհաննեսի Սարգսյան (դեկտեմբերի 5, 1944, Լենինական), հայ մեխանիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Լենինականի մասնաճյուղը։ 1987-1994 թվականներին՝ նույն մասնաճյուղի տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1994-1997 թվականներին՝ ԳՄԻ ռեկտոր, 1998 թվականից՝ մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են բարակ սալերի և թաղանթների ոչ գծային տեսություններում ֆունկցիոնալ անալիզի մեթոդներին, բարակ սալերի ու թաղանթների կոնտակտային խնդիրներին, դրանց մագնիսաառաձգականության տեսությանը և առաձգականության ոչ համաչափ ընդհանուր տեսության մշակմանը[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում, Ե., 1989 (համահեղինակ)։
- Общая двумерная теория магнитоупругости тонких оболочек. Е.. 1992.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.sci.am/membersview.php?id=306&langid=1
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Հովհաննեսի Սարգսյան» հոդվածին։ |
| ||||||