Սամվել Հայրումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Հայրումյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1967(1967-12-24) (56 տարեկան)
ԾննդավայրԱբովյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և Սրտաբանության ինստիտուտ
Մասնագիտությունսրտաբան

Սամվել Արամայիսի Հայրումյան (դեկտեմբերի 24, 1967(1967-12-24), Աբովյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան, ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Հայրումյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 24-ին Աբովյան քաղաքում։ 1985-1993 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ բուժական գործ մասնագիտությամբ, ունի գերազանցության դիպլոմ։ 1993-1995 թվականներին սովորել է Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, ավարտել կլինիկական օրդինատուրան՝ «Սրտաբանություն» մասնագիտությամբ։ 1997 թվականին վերապատրաստվել է Առողջապահության ազգային ինստիտուտում՝ «Կլինիկական էխոկարդիոգրաֆիա» մասնագիտությամբ։ 2009 թվականին վերապատրաստում է անցել Երևանի պետական բժշկական համալսարանում՝ «Ընտանեկան բժշկություն» մասնագիտությամբ[1]։

Մասնագիտական կատարելագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Հայրումյանի մասնագիտական հետաքրքրության ոլորտներն են ընդհանուր բժշկական գործը, աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումը, սրտանոթային հիվանդությունների բուժումը, մասնավոր բժշկական կենտրոնի կազմակերպումը, ապացուցողական բժշկությունը։

  • Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերման, վարման և քաղցկեղի կանխարգելման սկզբունքները (2014)
  • Ոչ վարակիչ հիվանդությունների կառավարում և բուժում (2014)
  • Ոչ վարակիչ հիվանդությունների վարումն ու կանխարգելումը առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ (2015)
  • Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարում (2015)
  • ՍԻՀ և զարկերակային գերճնշում՝ միջազգային ուղեցույցներից դեպի դեպքերի քննարկում (2016)
  • Բժշկա-սոցիալական փորձաքննության հիմունքները (2016)[1]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-2000 թվականներին աշխատել է Բյուրեղավանի բժշկական կենտրոնում՝ որպես տեղամասային թերապևտ, սրտաբան։ 1994-2009 թվականներին՝ աշխատել է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ սկզբում որպես հերթապահ բժիշկ-թերապևտ, իսկ 2000 թվականից՝ որպես տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիշկ։ 2010-2018 թվականներին աշխատել է «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն»-ում՝ որպես սրտաբան։ 2013 թվականից առ այսօր «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրենն է։ 2018 թվականից մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատուն է[1]։

Մասնակցել է մի շարք տեղային և միջազգային գիտաժողովների։

Տեղային գիտաժողովներ և կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի սրտաբանների 9-րդ վեհաժողով(2013)
  • Կաթվածի բուժումը (2013)
  • Երևանի սրտաբանական ֆորում (2014)
  • Էնդոկրինոլոգիական հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և բուժման արդի մոտեցումներ (2015)
  • Հայաստանի սրտաբանների 10-րդ հոբելյանական վեհաժողով (2015)
  • Էրեբունի սրտաբանական գիտաժողով (2015)
  • «ՍԻՀ և երկարակեցություն․ չբացահայտված հարցեր» ՀՀ ԱՆ2016
  • «Սրտի իշեմիկ հիվանդության բուժման օպտիմալացման ժամանակակից ասպեկտները » ՀՀ ԱՆ2017
  • «Առիթմոլոգիայի ակտուալ հարցերը » ՀՀ ԱՆ2017
  • «Սրտանոթային հիվանդությունների վարման և կանխարգելման ուղիները» ՀՀ ԱՆ2017
  • Քրոնիկ էնցեֆալոպաթիաների հիմնական տեսակները նյարդաբանական պրակտիկայում2018

Միջազգային գիտաժողովներ և կոնֆերանսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ընտանեկան բժշկության 1-ին միջազգային գիտաժողով (Երևան) (2013)
  • Ընտանեկան բժշկության 2-րդ միջազգային գիտաժողով (Երևան) (2014)
  • Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողով (Երևան) (2015)
  • Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի միջազգային համաժողով (Լոնդոն) (2015)
  • Գրանդ կուրս «Սիրտանոթային հիվանդությունների կոնտինիումը ապացուցողական բժշկության ժամանակաշրջանում» (2016)
  • «Զարկերակային գերճնշման արդիական մոտեցումներ» հայ-ռուսական գիտաժողով (2016)
  • Սրտաբանների Եվրասիական Ասոցիացիայի 4-րդ վեհաժողով (2016)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Սամվել Հայրումյան - Կարդիոմեդ ԸԲԿ բժիշկները». cardiomed.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]