Սամվել Զուլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Զուլոյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1956(1956-12-19)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 14, 2000(2000-06-14) (43 տարեկան)
Վախճանի վայրՎանաձոր, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՎՊՀ (1987)
ԱնդամակցությունՀԳՄ

Սամվել Մկրտչի Զուլոյան (դեկտեմբերի 19, 1956(1956-12-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 14, 2000(2000-06-14), Վանաձոր, Հայաստան), հայ բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի դեկտեմբերի 19-ին, Կիրովականում։ Հայրական պապը՝ Զուլոյանց Լևոնը, գաղթել է Կարսից։

1963-1964 ուստարում սովորել է Կիրովականի թիվ 3 գիշերօթիկում, ապա տեղափոխվել թիվ 6 միջնակարգ դպրոցը։

1973 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1982 թվականին աշխատանքի է անցել «Կիրշին» տրեստում որպես պատճենահանող։

1982-1987 թվականներին սովորել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի հեռակա բաժնում։

1985-1996 թվականներին աշխատել է «Կիրովականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր։

1995 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։

1996 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ[1]։

Մահացել է 2000 թվականի հունիսի 14-ին Վանաձորում։ Ժամանակակիցների վկայությամբ՝ ինքնասպան է եղել։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Զուլոյանի հուշատախտակը Վանաձորում

Ստեղծագործել սկսել է վաղ տարիքից։ Առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին «Ավանգարդ» թերթում։ Պարբերաբար տպագրվել է հանրապետական մամուլում։

Հետմահու լույս է տեսել նրա «Մարդը պատի վրա» բանաստեղծությունների ժողովածուն[2], որի երկրորդ հրատարակությունը ներառում է հեղինակի ողջ, այդ թվում նաև անտիպ գրական ժառանգությունը։

  • «Ինձանից մինչև ես», Ե., ԵՊՀ հրատ., 1996[3]
  • «Մարդը պատի վրա», Ե., Վան Արյան, 2002։ Վերահրատարակվել է 2008։
  • «Վիհից կանչողը», Ե., Նոր Դար, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Զուլոյանի կենսագրությունը «Գրանիշ» կայքում
  2. Սամվել Զուլոյանի «Մարդը պատի վրա»
  3. «Սամվել Զուլոյան,մ «Ինձանից մինչև ես»,». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]