Սամվել Բալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամվել Բալոյան
Ծնվել էապրիլի 4, 1954(1954-04-04) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1980)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1992)
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Սամվել Արամայիսի Բալոյան (ապրիլի 4, 1954(1954-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաշխարհագետ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1992):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Բալոյանը ծնվել է 1954 թվականի ապրիլի 24-ին, Երևանում։ 1980 թվականին ավարտել Է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետը։

1980-1991 թվականներին աշխատել Է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում,

1985 թվականին պաշտպանել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը ՙԱրագած լեռան ալպիական գոտու ֆլորան և բուսականությունը՚ թեմայով

1992 թվականին պաշտպանել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսությունը ՙՀայաստանի ալպիական ֆլորան և բուսականությունը՚ թեմայով

1991-1995 թվականներին աշխատել է ՀՀ Բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում՝ որպես վարչության պետ

1995-2000 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

1999 թվականից՝ «21-րդ դարի շրջակա միջավայրի և զարգացման առաջատարներ» միջազգային ծրագրի ԱՊՀ տարածաշրջանի կոմիտեի անդամ

2001-2002 թվականներին ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակում ղեկավարել է 'Բնապահպանություն՚ թեմատիկ խումբը

2002 թվականին աշխատել է որպես բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակի համակարգող[1]

2002-2009 թվականներին 'Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ' պետական հիմնարկի կենսաբազմազանության պահպանության և պահպանվող տարածքների կառավարման բաղադրիչի համակարգողն է

2010-2021 թվականներին 'Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ' պետական հիմնարկի տնօրենի տեղակալ։

Բազմաթիվ անգամ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՄԱԿ-ի բանակցային գործընթացներում, որոնք վերաբերվել են ՙԿենսաբանական բազմազանության մասին՚ և ՙԱնապատացման դեմ պայքարի…՚ Կոնվենցիաներին։ 1997-1998 թվականներին եղել է ՄԱԿ-ի ՙԱնապատացման դեմ պայքարի…՚ Կոնվենցիայի Կողմ երկրների 1-ին և 2-րդ Կոնֆերանսների նախագահի տեղակալ։

1999-2005 թվականներին հանդիսացել է ՙՇրջակա միջավայրի և զարգացման առաջատարներ՚ միջազգային ծրագրի ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար կոմիտեի անդամ։

54 գիտական հոդվածների, 52 հոդված ՙՀայաստանի բնաշխարհ՚ Հանրագիտարանում, 4 մենագրության և բազմաթիվ գրախոսությունների հեղինակ է։

Հրապարակված աշխատանքները վերաբերում են Հայաստանի ալպիական բուսական ծածկույթի առանձնահատկություններին, հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության և արդյունավետ օգտագործման, անապատացման երևույթների հիմնախնդիրներին ու դրանց լուծմանը։

Պարգևատրվել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Գովեստագրով – 1987 թվականին կատարած լավագույն գիտական աշխատանքների համար

ՀՀ բնապահպանության նախարարության գերատեսչական ոսկե մեդալով –2008 թվականին։

Ամուսնացած է, ունի երեք զավակ` երկու որդի և մեկ դուստր։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «21-րդ դարի շրջակա միջավայրի և զարգացման առաջատարներ» միջազգային ծրագրի ԱՊՀ տարածաշրջանի կոմիտեի անդամ (1999 թվականից)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արագածի ալպիական բուսաշխարհը / Альпийский растительный мир Арагаца, Զիրոյան Արտաշես Նորիկի, Բալոյան Սամվել Արամայիսի, Բարսեղյան Անդրանիկ Միհրանի, Գիտությունների ազգային ակադեմիա, ՀՀ Բուսաբանության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1993[2]։
  • Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենաֆոնդը։ Տեսակային կազմը։ [Լատ.-հայ-ռուս.-անգլ. բառարան], Ղանդիլյան Պ. Ա, Բարսեղյան Անդրանիկ Միհրանի, Բալոյան Սամվել Արամայիսի, ՀՀ բնապահպանության նախարարություն, Երևան, «Ամարաս», 1999[3]։
  • Միավորված ազգերի կազմակերպության անապատացման դեմ պայքարի կոնվենցիա այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես Աֆրիկայում։ Խանջյան Նազիկ Սարգսի, Բալոյան Սամվել Արամայիսի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Երևան, Դար, 2000[4]։
  • Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի...» կոնվենցիան և դրա իրականացման գործընթացը Հայաստանում։ Ուղեցույց, Խանջյան Նազիկ Սարգսի, Բալոյան Սամվել Արամայիսի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Երևան, Դար, 2001[5]։
  • Հայաստանի ալպիական բուսական ծածկույթը։ Բալոյան Սամվել Արամայիսի, Երևան, Գասպրինտ, 2005[6][7]։
  • Շրջակա միջավայր և բնապահպանություն։ [Ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար], Դավթյան Մելանյա, Բալոյան Սամվել Արամայիսի, 2-րդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, Դար, 2007[8]։
  • Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան։ Բալոյան Սամվել Արամայիսի, ՀՀ Բնապահպանության նախարարություն, Բնական պաշարների կառավարման չքավորության նվազեցման ծրագիր, Երևան, ՀՀ «ԲՊԿՉՆ ԾԻԳ» ՊՀ, 2008[9]։

Հրատարակված գիտական աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Արագածի ալպիական կայանը. ՙՀայաստանի բնություն՚, 1982, պրակ 3, էջ 15-17 /Ա. Ն. Զիրոյանի համահեղինակությամբ/.

2. Հանքային պարարտանյութերի ազդեցությունը Արագած լեռան ալպիական գոտու տարախոտա-հացազգային համակեցության արդյունավետության վրա. Հայկական ԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրության գյուղատնտեսական գիտության տեղեկագիր, 1984, թիվ 7, էջ 70-75.

3. Հայաստանի մարգագետինները և դրանց բարելավման հարցերը. ՙՀայաստանի ֆլորայի և բուսական ծածկույթի վիճակն ու պահպանությունը՚ ժողովածու. Երևան, 1984, էջ 165-177 /Ա. Ն. Զիրոյանի, Վ. Ե. Ոսկանյանի համահեղինակությամբ/.

4. Արագած լեռան ալպիական գոտու գեղազարդային և հազվագյուտ խոտաբույսերը. ՙՀայաստանի բնություն՚, 1985, պրակ 1, էջ 23-25 /Ա. Ա. Գրիգորյանի համահեղինակությամբ/.

5. Հայաստանի ալպիական բույսերի էկոլոգո-կենսաբանական առանձնահատկությունները. ՙՀայաստանի բնություն՚, 1986, պրակ 2, էջ 15-17 /Ա. Ն. Զիրոյանի համահեղինակությամբ/.

6. Մեծ Իշխանասար լեռան ալպիական բուսական աշխարհը. ՙՀայաստանի բնություն՚, 1987, պրակ 3, էջ 11-12.

7. Սեմինար խորհրդակցությունª նվիրված Զանգեզուրի բնության պահպանության հարցերին. ՙՀայաստանի բնություն՚, 1987, պրակ 3, էջ 23-24 / Ջ. Մ. Առուստամովայի համահեղինակությամբ/.

8. Զանգեզուրի ալպիական բուսական աշխարհը. ՙՀայաստանի բնություն՚, 1988, պրակ 2, էջ 27-30.

9. Զանգեզուրի լեռնաշղթայի և Արագած լեռան ալպիական ֆլորաները. ՙՀայաստանի բնություն՚, 1990, պրակ 2, էջ 23-24.

10. Արագածի ալպիական բուսական աշխարհը. ՀՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1993, 88 էջ /Ա. Ն. Զիրոյանի համահեղինակությամբ/.

11. Բնապահպանական բարեփոխումների քաղաքականությունը. Հայաստան, մարդկային զարգացման զեկույց, Երևան, 1996, էջ 29-30.

12. Հայաստանի կենսաբազմազանության պահպանությունը որպես կայուն զարգացման երաշխիք. ՙՌիո+5՚ Կայուն զարգացումը և Հայաստանը՚ առաջին ազգային կոնֆերանսի նյութեր, Երևան, 1997, էջ 106-109 /Տ. Ս. Դանիելյանի և Ս. Գ. Շաշիկյանի համահեղինակությամբ/.

13. Կենսաբանական բազմազանության մասին Կոնվենցիա. ՙՌիո+10՚-ի գնահատման գործընթացի վերաբերյալ ազգային զեկույց, Երևան, 2001, էջ 11-15.

14. Էկոլոգիական հիմնահարցերը ազգային անվտանգության խնդիր. Հայաստանի էկոլոգիական հանդես, 1, 2002, էջ 7-12.

15. Նոր բուսատեսակներ կենտրոնական և հյուսիսային Հայաստանի ֆլորիստիկական շրջանների համար. Հայաստանի կենսաբանական հանդես, 1-2 /54/, 2002, էջ 149-152.

16. Բնապահպանություն. Հայաստանի զարգացման ուրվագծեր. Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ, Երևան, 2002, էջ 103-106.

17. Կենսաբանական բազմազանության պահպանությունը որպես գլոբալ էկոլոգիական հիմնախնդիր. Հայաստանի էկոլոգիական հանդես, 1, 2003, էջ 9-16.

18. Կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները. Մարդկային զարգացման հիմունքներ. Ուսումնական ձեռնարկ մագիստրանտների համար. Նոյան Տապան, Երևան, 2004, էջ 132-139.

19. Կառավարման պլանները որպես բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեության երաշխիք. Հայաստանի էկոլոգիական հանդես, 1, 2004, էջ 66-75.

20. Հայաստանի ալպիական բուսական ծածկույթը. Երևան, 2005, 200 էջ։

21. Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպման և կառավարման հայեցակար•ային հիմունքների ակնարկ. Աշխարհագրական գիտությունը Հայաստանում. Ներկան և ապագան. Երևան, 2006. էջ 331-335.

22. ՙՀայաստանի բնաշխարհ՚ Հանրագիտարան. 52 հոդված, Երևան, 2006.

23. Բնության հատուկ պահպանվող տարածքներ. Հայաստանի ազգային ատլաս. Հատոր Ա, Երևան, 2007, էջ 87.

24. Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան. ՀՀ ՙԲՊԿՉՆ ԾԻԳ՚ ՊՀ, Երևան, 2008, 152 էջ.

25. ԼՂՀ ֆլորայում գերիշխող COMPOSITAE/ASTERACEAE ընտանիքի ներկայացուցիչների տարածվածությունը. ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն. Միջազգային գիտաժողովի նյութեր` նվիրված Արցախի պետական համալսարանի հիմնադրման 40-ամյակին. Պրակ 2, Ստեփանակերտ, 2009, էջ 108-109. /Կ.Բալայանի հետ համատեղ/.

26. Հայատանի բնության հատուկ պահպանվող տարածքների բնական և մշակութային արժեքները. Երևան, 2019, 80 էջ./Ռ. Շահազիզյանի հետ համատեղ/.

27. Влияние минеральных удабрений на содержание сухого вещества в листьях некоторых альпийских растений горы Арагац. Тез. докл. Респ. конф. мол. научн. сотр. и аспирантов, посвящ. 60-летию образования СССР, Ереван, 1982, С. 9-10.

28.  Фитоценотические особенности и биопродуктивность основных альпийских фитоценозов горы Арагац. Тез. Докл. VIII Всесоюзн. совещ. «Изучение и освоение флоры и растительности высокогорий». Свердловск, 1982, 2, с. 32 (в соавт. с А.Н.Зирояном)

29. Численность и возростной состав популяции альпийских ковров горы Арагац. Биолог.журн.Армении, 1984, т.37, № 6, с. 472-476 (в соавт. с А.Н.Зирояном).

30. Растительность «кратера» горы Арагац. Биолог.журн.Армении, 1984, т.37, № 7, с.556-560.

31. История ботанических исследований массива горы Арагац. В сб. Научн. тр. Арм. отд. ВБО «Флора, растительность и растительные ресурсы Армянской ССР», 1985, вып. 9, с. 147-153.

32. Влияние минеральных удобрений на альпийскую растительность. Биолог.журн.Армении, 1985, т.38, № 7, с. 619-622 ( в соавт. с Р.К.Рафаеляном, Э.Г.Бабаян).

33. Флора и растительность альпийского пояса горы Арагац (Армянская ССР). Автореферат диссертации на соискание ученой степени кандидата биологических наук. Ереван, 1985, 21 с.

34. Сезонная динамика альпийских фитоценозов горы Арагац. Биолог.журн.Армении, 1987, т. 40, № 6, с.504-505 (полный текст деппонирован в ВИНИТИ).

35. Анализ альпийской флоры горы Арагац. В тр. ВБО Арм. отд. «Флора , растительность и растительные ресурсы Армянской ССР», 1987, вып. 10, с. 106-133.

36. Пути повышения производительности высокогорных пастбищ Армении. Мат. Научно-практической конференции – Природа, город, человек. Ереван, 1987, с. 70-73 ( в соавт. с А.Н.Зирояном).

37. Растительность альпийского пояса горы Арагац. В сб. Научн. тр. ВБО Арм отд. «Флора, растительность и растительные ресурсы Армянской ССР», 1988, вып. 11, с. 103-119.

38. Новые виды для флоры юго-восточной части Армянской ССР. Биолог.журн.Армении, 1988, т. 41, № 9, с. 756-760.

39. Альпийская флора и растительность Мегринского хребта. Биолог.журн.Армении, 1988, т. 41, № 10, с. 849-853.

40. Характерные черты альпийской флоры Баргушатского хребта. Биолог.журн.Армении, 1989, т. 42, № 3, с. 203-207.

41. Севличский заповедник. В кн.: Заповедники СССР. Заповедники Кавказа. М. «Мысль», 1990, с. 320-323.

42.  Флора и растительность альпийского пояса Армении. Автореферат диссертации на соискание ученой степени доктора биологических наук. Ереван, 1992, 54 с.

43. Проблемы опустынивания в Армении. В сб. Проблемы осваения пустынь. Ашхабад, 1996, 2, с. 36-37.

44. Растительность альпийского пояса Приараксинских хребтов. В сб. Научн. тр. «Флора, растительность и растительные ресурсы Армении», 1999, вып. 9, с. 69-76.

45. Анализ альпийской флоры Сюникского нагорья. Биолог.журн.Армении, 1999, т. 52, 1, с. 32-38.

46. Очерк флоры и растительности альпийского пояса Варденисского хребта. Биолог.журн.Армении, 2000.

47. О национальной программе действий по борьбе с опустыниванием в Армении. В Международ. науч.-практ. журн. Проблемы освоения пустынь. Ашхабад, 2002, 2, с. 3-11 ( в соавт. с А.Хоецян, А.Вардеванян).

48. Факторы и последствия опустынивания в Армении. Материалы Международной Конференции по проблемам засухи и опустынивания Регионального экологического центра для Кавказа, Тбилиси, 2002, с. 20-24.

49. Экологический аспект Концепции. Концепция устойчивого развития Республики Армения, Ереван, 2002, с. 18-24.

50. Список видов альпийской флоры Центрального Армянского вулканического нагорья. В сб. Научн. тр. «Флора, растительность и растительные ресурсы Армении», 2004, вып. 15, с. 97-107.

51. Анализ альпийской флоры Центрального Армянского вулканического нагорья. В сб. Научн. тр. «Флора, растительность и растительные ресурсы Армении», 2007, вып. 16, с. 69-75.

52. К вопросу ысовершенствования сети особо охраняемых природных территорий Армении. Тахтаджяния, выпуск 1, стр. 185-189 ( в соавт. с Г.Файвуш, Ж.Варданян, М.Калашян, К.Таманян).

53. United Nations Convention to Combat desertification in the Republic of Armenia. Conference soils in Central European Countries, New Independent States, Central Asian Countries and in Mongolia. European soil Bureau European Commission. Prague, 2000, p. 11-13.

54.  Conservation of Biological and Landscape Diversity. National assessment report. Republic of Armenia. World sunnit on Sustainable Development, Johannesburg, 2002. Yerevan, 2002, p. 39-41.

55.  Forest Conservation. National assessment report. Republic of Armenia. World sunnit on Sustainable Development, Johannesburg, 2002. Yerevan, 2002, p. 42-43.

56. Combating Desertification. National assessment report. Republic of Armenia. World sunnit on Sustainable Development, Johannesburg, 2002. Yerevan, 2002, p. 44-47.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 198։
  2. Զիրոյան, Արտաշես Նորիկի; Բալոյան, Սամվել Արամայիսի (1993). Բարսեղյան, Անդրանիկ Միհրանի (ed.). Արագածի ալպիական բուսաշխարհը =: Альпийский растительный мир Арагаца. Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ, Բուսաբանության ինստիտուտ ՀՀ ԳԱԱ. Երևան: ԳԱ հրատ. ISBN 9785808002036.
  3. Ղանդիլյան, Պ Ա; Բարսեղյան, Անդրանիկ Միհրանի (1999). Բալոյան, Սամվել Արամայիսի (ed.). Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենաֆոնդը։ Տեսակային կազմը։ [Լատ.-հայ-ռուս.-անգլ. բառարան]. ՀՀ բնապահպանության նախարարություն. Երևան: Ամարաս. ISBN 9789993010036.
  4. Բալոյան, Սամվել Արամայիսի; Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, eds. (2000). Միավորված ազգերի կազմակերպության անապատացման դեմ պայքարի կոնվենցիա այն երկրներում, որոնք ենթարկվում են լուրջ երաշտի և/կամ անապատացման, հատկապես Աֆրիկայում. Translated by Խանջյան, Նազիկ Սարգսի. Երևան: Դար. ISBN 9789993084549.
  5. Խանջյան, Նազիկ Սարգսի; Բալոյան, Սամվել Արամայիսի; Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, eds. (2001). Միավորված ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի...» կոնվենցիան և դրա իրականացման գործընթացը Հայաստանում։ Ուղեցույց. Երևան: Դար. ISBN 9789993084563.
  6. Բալոյան, Սամվել Արամայիսի (2005). Հայաստանի ալպիական բուսական ծածկույթը. Երևան: Գասպրինտ. ISBN 9789994159079.
  7. Բալոյան, Սամվել Արամայիսի (2005). Հայաստանի ալպիական բուսական ծածկույթը. Գասպրինտ. ISBN 9789994159079.
  8. Դավթյան, Մելանյա (2007). Բալոյան, Սամվել Արամայիսի (ed.). Շրջակա միջավայր և բնապահպանություն։ Ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցի համար (2-րդ բարեփոխված հրատ ed.). Երևան: Դար.
  9. Բալոյան, Սամվել Արամայիսի (2008). Բնապահպանական նշանակության տերմինների և բառակապակցությունների բացատրական բառարան. ՀՀ Բնապահպանության նախարարություն. Երևան: ՀՀ «ԲՊԿՉՆ ԾԻԳ» ՊՀ. ISBN 9789994121823.