Սամվել Ադամյան (կուսակցական աշխատող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը կուսակցական աշխատողի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Ադամյան (այլ կիրառումներ)։
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ադամյան
Ծնվել էօգոստոսի 3, 1959(1959-08-03) (64 տարեկան)

Սամվել Ֆրունզիկի Ադամյան (օգոստոսի 3, 1959(1959-08-03), Երևան), կրթական, կուսակցական աշխատող, դպրոցի տնօրեն։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թ-ին ավարտել է Երևանի թիվ 127 միջնակարգ դպրոցը, 1982 թ-ին՝ գերազանցության դիպլոմով Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի մեխանիկական ֆակուլտետը, 1990 թ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի ինդուստրիալ-մանկավարժական ֆակուլտետը։ 1978-1980 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում։ Երևանի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումում սովորելու տարիներին աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում։ 1982 թ-ին ավարտել է տեխնիկումը և անմիջապես մանկավարժական աշխատանքի անցել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում։ Մանկավարժական աշխատանքին զուգահեռ դասախոսել է Երևանի ինդուստիրալ-մանկավարժական տեխնիկումում։ 1985-1990 թթ-ին Ազգային հեռուստատեսությամբ վարել է "Լուսացուցային դպրոց" հաղորդաշարը՝ ազգաբնակչությանը երթևեկության կանոններ ուսուցանելու նպատակով։ 1993 թ-ի սեպտեմբերին ընտրվել է թիվ 59 դպրոցի տնօրեն։ 1996-1999 թթ-ին եղել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ավագանու անդամ։ 1998 թ-ից Երևանի քաղաքապետարանի տնօրենների խորհրդի անդամ է։

Կուսակցական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ-ին դարձել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ, ընտրվել է այդ կազմակերպության Քանաքեռ-Զեյթուն կառույցի նախագահ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ 2007 թ-ի մայիսի 12-ին քվեարկվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության համար կուսակցության համամասնական ցուցակով։ 2007 թ-ի հունիսին նշանակվել է կուսակցության հանրապետական շտաբի պետ։ 2009 թ-ին ընտրվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության Քաղաքական խորհրդի փոխնախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է ՀամԼԿԵՄ կենտկոմի կրծքանշանի և պատվոգրի, ՀԼԿԵՄ կենտկոմի, Երևանի քաղաքապետարանի և կրթության վարչության պատվոգրերի։