Սամոյի պետություն
| ||||
Քարտեզ | ||||
(631) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Մարավիա | |||
Կրոն | Կալկեդոնյան Քրիստոնեություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն |
Սամոյի պետությունը Սլավոնական ցեղային միության պատմագրական անվանումն է՝ հիմնադրված Սամո արքայի կողմից, որն էլ գոյություն է ունեցել 631-658 Քրիստոսից հետո: Միության կենտրոնը հավանաբար եղել է Մարավիան, թեպետ նրա մեջ ներառված էին Սիլեզիա (մարզ)ը, Բոհեմիան, Լուսաթիան և Կարանտանիան:
Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանրապես ընդունված է, որ Սլավոնական ցեղային այս միությունն ներառում էր Սիլեզիա (մարզ)յի, Բոհեմիայի, Լուսաթիայի և Կարանտանիայի տարծաշրջանները: Ըստ Հուլիոս Բարտլի` այս պետության կենտրոնը գտնվում էր «ինչ-որ տեղ հարավային Մարավիայի, ստորին Ավստրիայի և արևմտյան Սլովակիայի տարածքներում»[1]։
Ըստ Ջոն Բագնել Բուրիի` «այն ենթադրությունը, որ նրա թագավորությունը ընդունել է Կարանտանիան և Ալպյան սլավոնների երկիրը, հենվում է միայն Բավարացիների և Կարանտանիացիների անանուն խոսակցությունների վրա»[2]։
Ռիչարդ Մարսինայի գնահատումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ կայսրությունը տեղակայված է եղել ներկայիս Մարավիայի, ստորին Ավստրիայի և Սլովենիայի տարածքում: Ըստ սլովակ պատմաբան Ռիչարդ Մարսինայի, քիչ հավանական է, որ Սամոյի ցեղային միության կենտրոնը եղել է ներկայիս Սլովակիայի տարածքում[3]։
Հետագայում Մարավիայի և Նիտրիանի իշխանությունների բնակավայրերը հաճախ նույնականացվում էին Սամոյի կայսրության ժամանակների տարածքներին: Քանի որ բացակայում են ճշգրիտ փաստաթղթային տեղեկություններ Սլավոնական ցեղերի, նրանց անվանումների կամ քաղաքական կազմակերպությունների մասին 6-ից 7-րդ դարերի ընթացքում և չկան կոնկրետ արձանագրություններ հետագա 150 տարիների համար, չկա նաև պատմական ակնհայտ կապ Սամոյի թագավորության և Սլովակների էթնոգենեզի միջև:
Նախերգանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Ֆրեդեգարի Սամոն և մի ֆրանսիացի վաճառական գնացել են Սլավոնիա 623-624 թվականներին[4]։ Այս ժամանակագրությունը հարցականի տակ է դրվում այն հիմունքներով, որ Վենդերը ամենայն հավանականությամբ ապստամբել են Կոստանդնուպոլսի պաշարում (626)-ից հետո Ավարների կրած պարտության ժամանակ:[4]
Ավարներն առաջին անգամ ժամանել են Միջինդանուբյան դաշտավայր և 560-ական թվականներին երթարկվել են սլավոններին: Սամոն մի գուցե եղել է այն վաճառականներից մեկը, ով զինամթերք էր մատակարարում սլավոններին իրենց հերթական հեղափոխությունների ընթացքում: Անկախ նրանից, թե նա թագավոր դարձավ 623-624 թվականների ընթացքում կամ 626 թվականի Ավարների պարտությունից հետո, նա ակնհայտորեն ամրապնդել է իր դիրքը՝ այդ պարտություններից օգտվելով :[4]
Ավարների նկատմամբ տարած մի շարք հաղթանակները ապահովեցին նրա հաղթանակը որպես արքա[5]։ Ապահովագրելու համար իր գահը Սամոն ամուսնացել է տեղի Վենդական 12 կանանց հետ և ունեցել է քսաներկու որդի և տասնհինգ դուստր[6]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամոյի կարիերայի ամենահայտնի իրադարձությունը 631 կամ 623 թվականներին տարած նրա հաղթանակն էր Ֆրանկների արքայական բանակի նկատմամբ: Ֆրանկները տեղակայված էին Վոգատիսբուրգի մոտակայքում, որի զորքերի մեծ մասը կոտորվեց, մնացած մասն էլ փախուստի դիմեց՝ թողնելով զենք և այլ սպառազինություն: Վենդերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Սամոն ներխուժել է Ֆրանկների Թուրինգիան և կատարել է մի շարք արշավանքներ[7]
Դերվանը՝ Սորբերի դուքսը, սկզբնապես լինելով Ֆրանկների իշխանության տակ միացել է Սլավոնական ցեղային միությանը այն բանից հետո, երբ Սամոն հաղթեց Սիգբերդ I-ին:[8]։
Սորբերն ապրում էին Սաքսոնական Սաալեից արևելք: Դերվանը մասնակցել է Ֆրանկների դեմ հետագա պատերազմներին և հաջող կռվել է Ֆրանկների Թուրինգիայի դեմ՝ մինչ 636 թվականին Թուրինգիայի Ռադուլֆ դուքսին վերջնականապես պարտվելը: 641 թվականին ապստամբ Ռադուլֆը դաշինք կնքեց Սամոյի հետ իշխող Սիգբերդ III-ին: Սամոյի մահից հետո նրա որդիները չժառանգեցին իր գահը:
Սամո արքայի մահից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Սամոյի մահից հետո ցեղային միության պատմությունը 658-659 թվականների ընթացքում շատ աղոտ է, չնայած ընդունված է համարել այն ավարտված: Հնագիտական գտածոները ցույց են տալիս, որ Ավարները վերադարձել են իրենց նախկին տարածքները: Սլավոնների և Ավարների գոյության առաջին փաստը 8-րդ դարի Մարավիական և Նիտրիական իշխանություններն են, որոնք հարձակվել են Ավարների վրա և հաղթել, որից հետո նրանք դադարել են գոյություն ունենալ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Július Bartl (January 2002). History: Chronology & Lexicon. Bolchazy-Carducci Publishers. pp. 18–. [1] [2]
- ↑ J.B. Bury. Cambridge Medieval History Series volumes 1-5. Plantagenet Publishing. pp. 712–. GGKEY:G636GD76LW7.
- ↑ 1997, p. 18
- ↑ 4,0 4,1 4,2 2001, p. 109
- ↑ 2001, p. 330.
- ↑ 2001, p. 331.
- ↑ tzv. Fredegara scholastika
- ↑ 2001, pp. 109, 331.