Jump to content

Սամիր Վինսենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիր Վինսենթ
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԻրաք Խմբագրել Wikidata
ԱնձնանունSamir Խմբագրել Wikidata
ԱզգանունVincent Խմբագրել Wikidata
Ծննդյան օր23 Հոկտեմբերի 1940 Խմբագրել Wikidata
Մասնագիտությունլոբբիստ, թեթևատլետ Խմբագրել Wikidata
Մարզաձևթեթև աթլետիկա Խմբագրել Wikidata
Մասնակից էԱմառային Օլիմպիական խաղեր 1964 Խմբագրել Wikidata

Սամիր Վինսենթ, հայտնի է նաև որպես Սամիր Ամբրոզ Վինսենթ (ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին[1]։ Սամիր Վինսենթը իրաքյան, ասորական ծագումով էթնիկ ամերիկացի է, ով 2005 թվականի հունվարին իրեն մեղավոր է ճանաչել Սադամ Հուսեյնի կառավարության անօրինական գործակալ լինելու և նավթ պարենի դիմաց ծրագրից գումար խլելու մեջ[2], ինչը նրան միլիոնավոր դոլարներ է բերել աշխատանքի ընթացքում[3]։

Նավթ պարենի դիմաց ծրագրի շուրջ սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսից ծոցի պատերազմից հետո ՄԱԿ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրաքի դեմ։ Որպես Իրաքի կառավարության չգրանցված գործակալ՝ Վինսենթն ԱՄՆ-ում սկսել է լոբբինգ անել իրաքյան նավթի վաճառքի համար ՄԱԿ-ի պատժամիջոցները չեղարկելու համար[4]։ Վինսենթի ջանքերը հիմնականում անհաջող մնացին մինչև 1992 թվականը, երբ նրան ծանոթացրեցին Տոնգսուն Պարկի հետ։ Տոնգսուն Պարկը Վինսենթի համար հանդիպում կազմակերպեց Միավորված ազգերի կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս-Գալիի հետ[4]։ Նավթ պարենի դիմաց ծրագիրը ստեղծվել է, որպեսզի Իրաքին թույլ տա իր նավթը վաճառել մարդասիրական օգնության դիմաց, որպեսզի չխախտի Իրաքի առաջին պատերազմից հետո սահմանված պատժամիջոցները[5]։ Սակայն պարզվեց, որ նախկին իրաքյան ռեժիմը, որը որոշում էր, թե ով կարող է գնել է իրաքյան նավթ։ Օգտագործվել է մարդկանց կաշառելու սխեմա նրանց հետ պայմանագրեր կնքելու համար լրացուցիչ վճարի դիմաց[3]։

Ամառային Օլիմպիական խաղեր 1964[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթը մասնակցել է նաև 1964 թվականի ամառային Օլիմպիական խաղերում՝ Իրաքի կազմում։ Նա մասնակցել է 110 և 400 մետր արգելավազքին, եռացատկին և 4 x 100 մետր էստաֆետին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Samir Vincent Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «BBC NEWS - World - Middle East - Q&A: Oil-for-food scandal». news.bbc.co.uk. 2005 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  3. 3,0 3,1 «BBC NEWS - World - Middle East - US man admits Iraq oil charge». news.bbc.co.uk. 2005 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.
  4. 4,0 4,1 «Opinion & Reviews - Wall Street Journal».
  5. «BBC NEWS - Middle East - Timeline: Oil-for-food scandal». news.bbc.co.uk. 2005 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 15-ին.