Սաֆիր Թայդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սամիր Թայդերից)
Սաֆիր Թայդեր
ֆր.՝ Saphir Taïder
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սաֆիր Սլիթի Թայդեր
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Ալժիր
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 29, 1992(1992-02-29)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Կաստր
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սաութհեմտոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
Ազգային հավաքական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սաֆիր Սլիթի Թայդեր (փետրվարի 29, 1992(1992-02-29)[1][2][3], Կաստր), Ալժիրցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆիր Թայդերը թուտբոլային կարրիերան սկսել է հարազատ քաղաքում։ 2008 թվականին դարձել է «Գրենոբլ» ակումբի խաղացող. իսկ 2010 թվականի մայիսի 15-ին իր դեբյուտն է նշել «Մարսել»-ի դեմ խաղում։ Նա անցացրել է 26 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ 2011 թվականին «Գրենոբլ»-ը սնանկացավ և Թայդերը տեղափոխվեց «Բոլոնիա»։ «Բոլոնիա»-ի կազմում անցկացրել է 43 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։ 2013 թվականի օգոստոսին 5.5 միլիոն եվրոի դիմաց տեղափոխվում է «Ինտեր»։ Իր նոր թիմի կազմում առաջին համդիպումը անցկացրել է 2013 թվական օգոստոսի 26-ին «Ջենովա»-ի դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսին վարձավճարով տեղափոխվել է «Սաութհեմտոն»։

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականի կազմում դեբյուտը նշել է 2013 թվականի մարտի 26-ին։2014 թվականի աշխարհի առաջնությունում մաանակցել է 2 հանդիպման։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Սաֆիրը Թունիսից էր, իսկ մայրը Ալժիրից։ Ավագ եղբայրը Նաբիլ Թայդերը նույնպես ֆուտբոլիստ էր սակայն նա նախընտրեց խաղալ Թունիսում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.