Jump to content

Սաղավարտ` Արգիշտի I արքայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաղավարտ` Արգիշտի I արքայի
Հայաստանի պատմության թանգարան
նյութբրոնզ
բարձրություն30 սմ
ստեղծվել էԿարմիր բլուր

Սաղավարտ` Արգիշտի I արքայի, նմուշ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից, թվագրվում է Ք․ա 782թ․։ Գտնվել է Կարմիր բլուրի պեղումներից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղավարտն առջևից հարդարված է խորհրդանշանով։ Ճակատից դեպի գագաթը ձգվող ուռուցիկ շերտագիծը և վերջինիս տակ դրվագված զիգզագաձև, հավանաբար ամպրոպը ներկայացնող ֆիգուրը, խորհրդանշել են Թեյշեբա աստծուն։ Սաղավարտի ճակատամասի երեք զարդագոտիները հարդարված են տասնմեկ կենաց ծառերով։ Ծառերի աջից և ձախից պատկերված են եղջյուրազարդ սաղավարտներով, ծոպազարդ, երկարափեշ զգեստով, անմորուս և մորուքավոր աստվածություններ՝ մի ձեռքում դույլ բռնած, մյուսում` պտուղ։ Աստվածությունների վեց զույգը թևավոր են։ Սրբազան ծառերի այս հորինվածքը երկու կողմից եզերում են դեպի վար հակված չորսական առյուծագլուխ վիշապօձեր, որոնք այստեղ հանդես են գալիս իբրև մոգական պահապաններ։ Սաղավարտի քունքամասերին և ծոծրակին մեկընդմեջ պատկերված են հեծյալներ և ռազմակառքեր։ Հեծյալ ռազմիկները կրում են կլոր վահաններ և կոնաձև սրագագաթ սաղավարտներ։ Մարտակառքերը կառուցվածքով նման են ասորեստանյաններին։ Ունեն թեթև թափք և ճաղավոր անիվներ։ Թափքի վրա կանգնած են երկու զինվոր՝ մեկը անմորուս կառապանն է` ձիերի երասանները և մտրակ բռնած, մյուսը` մորուքավոր կառամարտիկը։ Ձիերը սանձած են, բաշը և պոչը` խնամքով հարդարված։ Թամբի վրա ձգած է ծածկոց[1]։

Արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղավարտի եզրին փորագրված է սեպագիր արձանագրություն` մեկ տողով. «Խալդի աստծուն՝ տիրոջը, այս սաղավարտը Արգիշտին՝ Մենուայի որդին, նվիրեց»։ Արձանագրությունն ավարտվում է հիերոգլիֆ նշաններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գանձեր Հայաստանի պատմության թանգարանից. Երևան: Հայաստանի պատմության թանգարան. 2019. էջ 91.