Սահմանային թույլատրելի արտանետումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սահմանային թույլատրելի արտանետումներ (ՍԹԱ), միավոր Ժամանակահատվածում աղտոտման աղբյուրից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակությունը, որը չի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ Մթնոլորտային օդի պահպանության նպատակով սահմանվում են աղտոտման աղբյուրներից վնասակար նյութերի ՍԹԱ-ի սահմանային թույլատրելի չափաքանակներ, որոնք հաստատվում են արտանետումների անշարժ և շարժական յուրաքանչյուր աղբյուրի համար։ Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի ՍԹԱ-ի սահմանային թույլատրելի չափաքանակները հաշվարկվում են այնպես (հաշվի են առնվում տվյալ տարածաշրջանի զարգացման հեռանկարները), որ տվյալ տարածքից ու մյուս բոլոր աղբյուրներից աղտոտող նյութերի արտանետումները չհանգեցնեն մթնոլորտային օդում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանային թույլատրելի չափաքանակների գերազանցմանը։ Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման թույլտվության կարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։