Սահակ Չոլաքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակ Չոլաքյան (Մազմանյան)
ԾննդավայրԱկն, Ակն գավառակ, Սեբաստիայի նահանգ
Մահացել է1915(1915)
Մահվան վայրԳյումուշ-Մադեն
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Սահակ Չոլաքյան (նաև՝ Մազմանյան, ?, Ակն, Ակն գավառակ, Սեբաստիայի նահանգ- 1915, Գյումուշ-Մադեն), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սե­բաս­տի­ա­յի նա­հան­գի Սե­բաս­տի­ա­յի գա­վա­ռի Ակն գա­վա­ռա­կի կենտ­րոն Ակն քա­ղա­քում։ Ինք­նակր­թու­թյամբ ձեռք է բե­րել բժշկա­կան հմտու­թյուն­ներ և բժիշկ աշ­խա­տել։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժա­մա­նակ, օս­մա­նյան կա­ռա­վա­րու­թյու­նը Ակնի Ժամ­կո­չյան­նե­րի ապա­րան­քը և այլ կա­րև­որ շեն­քեր հա­յե­րից խլե­լով վե­րա­ծել է խղճուկ հի­վան­դա­նոց­նե­րի, որոնց բժշկա­պետ է նշա­նակ­վել Ակ­նի դիպ­լո­մա­վոր քա­ղա­քա­յին բժիշկ՝ իր տգի­տու­թյան հե­տև­ան­քով շատ զո­հեր տված Մահ­մուդ բե­յը։ Լուրջ և վտան­գա­վոր հի­վանդ լի­նե­լու դեպ­քում Մահ­մուդ բե­յը դի­մել է իրե­նից ավե­լի կա­րող ու ձեռ­նա­հաս ինք­նուս բժիշկ Սա­հա­կին։ 1915 թվականի ձմռա­նը քաղ­ցած, ցրտա­հար­ված, հի­վանդ ու վի­րա­վոր 25 ակն­ցի հայ զին­վոր­ներ, այդ թվում՝ Սա­հա­կը, գի­շե­րով լքել են զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյու­նը, վե­րա­դար­ձել Ակն ու պատս­պար­վել մո­տա­կա լե­ռան քա­րայր­նե­րում։ Դա­սա­լիք ըն­կեր­նե­րի հետ մի­ա­սին ձեր­բա­կալ­վել է նաև Սա­հա­կը, որ սպան­վել է 1915 թվականին Գյումուշ-Մադենում՝ մյուս ձեր­բա­կալ­ված ըն­կեր­նե­րի հետ մի­ա­սին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պար­սա­մե­ան Մկրտիչ, Ակն եւ ակն­ցիք, Փա­րիզ, 1952։
  • Խա­չատ­րյան Լու­սի­նե և Բաբ­լու­մյան Ար­փի­նե (կազ­մող­ներ), Ցու­ցակ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի (1915-1923), հ. 2, Խար­բեր­դի նա­հանգ, Երև­ան, 2004։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։