Սածիլատնկիչ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սածիլատնկիչ մեքենա, գյուղատնտեսական մեքենա, նախատեսված է ծխախոտի, բանջարանոցային, ձիթատու-եթերատու, և այլ բույսերի սածիլները հողում տնկելու համար։ Տարբերում են կախովի և կցովի սածիլատնկիչ մեքենաներ՝ երկշարք, քառաշարք, վեցշարք տիպերի։ ԽՍՀՄ-ում կիրառվում են միայն կախովի սածիլատնկիչ մեքենաներ, ագրեգատավորված տրակտորների հետ՝ ընթացքի դանդաղեցուցիչներով։ Բաղկացած է տնկող ապարատից (շղթայավոր, ակոսավոր և ճառագայթային), ակոսահան խոփիկներից, գլանվակներից (բույսերի սածիլների արմատները հողով ծածկելու և ամրացնելու համար), ջրի բաքերից և ջրաբաշխման համակարգից՝ սածիլները տնկելու և միաժամանակ ջրելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 131 CC-BY-SA-icon-80x15.png