Սալվատորե Արոնիկա
![]() | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1978[1][2] (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Պալերմո, Իտալիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 78 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սալվատորե Արոնիկա (իտալերեն՝ Salvatore Aronica, հունվարի 20, 1978[1][2], Պալերմո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կենտրոնական/ձախ պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալվատորե Արոնիկան իր կարիերան սկսել է «Բագերիա» ֆուտբոլային ակումբում։ 1996 թվականին տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրած երկու տարվա ընթացքում մասնակցել է մեկ խաղի. 1998 թվականի փետրվարի 15-ին դաշտ է դուրս եկել «Սամպդորիայի» դեմ խաղում, որտեղ «Յուվենտուսը» հաղթել է 2:0 հաշվով[3]։ Նույն թվականի հուլիսին նա վարձավճարով տեղափոխվել է «Ռեջինա», որի կազմում մասնակցել է Իտալիայի գավաթի խաղարկության երկու հանդիպման։ 1998 թվականի հոկտեմբերին Արոնիկան տեղափոխվել է Սերիա С1-ի «Կրոտոնե» ակումբ, որի կազմում անցկացրել է 107 խաղ։
2002/03 մրցաշրջանից հետո, որն անցկացրել է «Ասկոլիում», Արոնիկան տեղափոխվել է «Մեսսինա»։ Այնտեղ նա անցկացրել է երեք մրցաշրջան՝ մասնակցելով 102 խաղի։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին Արոնիկան 2,7 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Նապոլի»։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով[4]։ Սեպտեմբերի 14-ին նա կատարել է իր նորամուտը «Նապոլիի» կազմում՝ մասնակցելով «Ֆիորենտինայի» դեմ խաղին, որն ավարտվել է «Նապոլիի» պարտությամբ (1:2)։ 2012 թվականի դեկտեմբերի 29-ին խաղացողը պայմանագիր է կնքել «Պալերմոյի» հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը[5]։
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մարտին «Լացիոյի» խաղացող Սթիվեն Մակինվան Արոնիկային մեղադրել է ռասիզմի մեջ.
«Մենք բախվեցինք դաշտի կենտրոնում, և նա ինձ կոչեց գրողի տարած նեգր։ Ես չպատասխանեցի նրան, բայց այդպես վարվել չի կարելի։ Ես չեմ հաշտվի նման արտահայտությունների հետ։ Դա ինձ դուր չի գալիս»։
Արոնիկան հերքել է բոլոր մեղադրանքները[6]։
2009 թվականի մարտին Արոնիկայի անունը մի շարք այլ ֆուտբոլիստների անունների հետ միասին կապվել է «Պալերմոյի» «պայմանավորված» խաղերի հետաքննության հետ, որոնց կազմակերպիչը եղել է մաֆիան։ Հետաքննությունը վերաբերել է 2003 թվականին, երբ Սալվատորեն խաղում էր «Ասկոլիի» կազմում[7]։ Նույն թվականի սեպտեմբերին հետաքննությունը դադարեցվել է վավերականության ժամկետի ավարտի պատճառով[8]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իտալիայի չեմպիոն - 1998
- Իտալիայի գավաթի դափնեկիր - 2012
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեջո դի Կալաբրիայի պատվավոր քաղաքացի (27 մայիսի, 2007 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ Профиль на myjuve.it
- ↑ «Ливерпуль» отказался продать Бенаюна в «Спартак»
- ↑ «Accordo col Napoli Aronica fino al 2015» (իտալերեն)։ Sito ufficiale dell'US Città di Palermo։ 29.12.2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է հունվարի 3, 2013
- ↑ Форвард «Лацио» обвинил игрока «Реджины» в расизме
- ↑ Indagati 3 calciatori per combine(չաշխատող հղում)
- ↑ Calcio, Palermo: archiviata inchiesta su frode sportiva foschi
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը sscnapoli.it կայքում Archived 2016-03-03 at the Wayback Machine.
- Ֆուտբոլիստի էջը aic.football.it կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Հունվարի 20 ծնունդներ
- 1978 ծնունդներ
- Ապրող անձինք
- Պալերմո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- Կրոտոնեի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Մեսինայի ֆուտբոլիստներ