Սալինաս Գրանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սալինաս Գրանդես
Salargrande.jpg
Տեսակլիճ և լողափ
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
ԲԾՄ170 մետր
Հոսող հոսքերAlbigasta River?, Cruz del Eje River? և Q21840559?
Կոորդինատներ: 30° հվ. լ. 65° ամ. ե. / 30° հս․. լ. 65° ավ. ե. / 30; 65
Աղի արդյունահանում Սալինաս Գրանդեսում
Hymenaea courbaril ծառեր Սալինաս Գրանդեսում

Սալինաս Գրանդես (իսպ.՝ Salinas Grandes, թարգմանաբար նշանակում է Մեծ աղուտներ), ընդարձակ աղուտ Արգենտինայի հյուսիս-արևմուտքում: Գտնվում է տեկտոնիկ իջվածքում՝ ծովի մակերևույթից մոտավորապես 170 մետր բարձրության վրա,[1][2] Սիեռա Պամպայի երկու լեռնաշղթաների՝ Սիեռա դե Անկաստիի և Սիեռա դե Կորդովայի միջև:

Աղուտների մակերեսը կազմում է շուրջ վեց հազար քառակուսի կիլոմետր:</ref>[1][2] Ընդհանուր երկարությունը ավելի քան 250 կիլոմետր է, լայնությունը ամենալայն տեղամասում՝ 100 կիլոմետր: Տարածքում կան սոդայի և կալիումի կարբոնատի՝ պոտաշի նստվածքներ, փոքր քանակությամբ՝ նաև բորակ: Բուսական աշխարհը աղքատիկ է: Տեղ-տեղ հանդիպում են Allenrolfea vaginata տեսակի կակտուսներ, փոքր քանակություններով՝ Hymenaea Courbaril, Geoffrroea Decorticans ծառատեսակներ, Schinopsis-ի խիստ սակավաթիվ նմուշներ:

Սալինաս Գրանդիսի միջով անցնում է Տուկուման-Կորդովա երկաթուղին, ինչպես նաև՝ ասֆալտապատ մայրուղի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]