Սաադա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սաադա
արաբ․՝ صعدة‎‎
ԵրկիրԵմեն Եմեն
ԲԾՄ1800 մետր
Բնակչություն70 203 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+3
Սաադա (քաղաք) (Եմեն)##
Սաադա (քաղաք) (Եմեն)

Սաադա (արաբ․՝ صعدة‏‎‎; անգլ.՝ Sadah), քաղաք Եմենում։ Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն Սաադա մուխաֆազայի վարչական կենտրոնն է (մայրաքաղաքը) և Եմենի հյուսիսարևմտյան մասի գլխավոր քաղաքը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից Սաադան տեղակայված էր հյուսիսի և հարավի միջև առևտրային ճանապարհների խաչմերուկում[1]։ Նախկինում քաղաքը հայտնի էր որպես Կարնա (Κάρνα)՝ Մինսկյան պետության մայրաքաղաք։ Քաղաքով անցնում էին քարավանային ուղիներ հարավից դեպի ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածք։

Հենց այստեղ է 9-րդ դարում Իմամ Ալ-Հադի Յահյա բեն Ալ-Հուսեյն բեն Ալ-Քասիմը սկսել զեյդիտություն քարոզել[1]։ Զեյդիտների ժամանակաշրջանում (860-1962 թվականներին) շուրջ 1200 տարվա ընթացքում, Սաադան Եմենի զեյդիտների կրոնական կենտրոնն էր, իսկ 1962 թվականի հեղափոխությունից հետո Սաադա նահանգը կենտրոնական քաղաքի հետ միասին մնացել է զեյդիտների միակ հենակետը[1]։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովի մակերևույթից բարձր է 1875 մետր[1], իսկ ծովի մակերևույթից բացարձակ բարձրությունը 1836 մետր է[2]։

Քաղաքը գտնվում է անապատում։ Տեղակայված է Սահար և Մաար լեռների միջև՝ Սաուդյան Արաբիայի սահմանից 80 կմ հեռավորության վրա[1]։ Սաադան ավանդաբար եղել է վարչական և առևտրային կենտրոն Եմենի հյուսիսում՝ Սաուդյան Արաբիա տանող ճանապարհին։

Քաղաքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաադայի ամենանշանավոր հնագույն կառույցներից մեկը 16-րդ դարում կառուցված կավից պարսպապատն ։ Լինելով Եմենի կարևորագույն պատմական հուշարձաններից մեկը՝ այն գրեթե ամբողջությամբ պահպանվել է։ Երկարությունը հասնում է 3326 մետրի։ Պատն ունի չորս դարպաս և 52 աշտարակ։ Նրա բարձրությունը 8 մետր է։ Իր նշանակությամբ կառույցը հավասարեցված է Սանայի պատերին[1][3]։

Քաղաքի ճարտարապետական զարդը Ալ-Հադի պահպանված հնագույն մզկիթն է, որը գտնվում է պարսպապատերի ներսում։ Սա Եմենի հնագույն և ամենագեղեցիկ մզկիթներից մեկն է։ Այն կառուցվել է 9-րդ դարում Իմամ Ալ-Հադի Յահյա բեն Ալ-Հուսեյն բեն Ալ-Քասիմին կողմից, որը զեյդիտների դինաստիայի հիմնադիրն է։ Մինչ օրս մզկիթը շարունակում է մնալ զեյդիտների կարևոր ուսումնական կենտրոնը, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը՝ Իմամ Ալ-Հադի Յահյա բեն Ալ-Հուսեյն բեն Ալ-Քասիմի դամբարանը[1][3]։

Պարսպի ներսում կարելի է տեսնել կավե բազմաթիվ հնագույն կառույցներ, որտեղ այժմ գտնվում են կառավարական հաստատությունները, մեդրեսեն և շուկաները։ Սաադայի շուկաներում վաճառվում են օճառի քարից (ստեատիտ) պատրաստված հայտնի կաթսաներ[1]։

Միջնադարյան քաղաքը կառուցված է տոփած կավից, իսկ շուրջն աճում է աղմկոտ նոր քաղաք՝ տիպիկ արաբական հարաբերություններով, ավտոտնակներով փողոցներով, արհեստանոցներով և մանրածախ խանութներով[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տեսարժան վայրերից են․

  • հին կավե շինություններ՝ ներառյալ մինչև 4 հարկանի տներ,
  • 16-րդ դարի քաղաքային պարիսպը, որը շրջապատում է հին քաղաքը,
  • Ալ-Հադի մզկիթը,
  • Սաադայից 10 կմ հյուսիս՝ Ալ-Թալ գյուղում, ամեն շաբաթ օր բացվում է շուկա, որը համարվում է երկրում ամենամեծերից մեկը[1]։
  • Ակիմ գյուղի հյուսիս-արևմտյան այգիներից 60 կմ հեռավորության վրա պահպանվել է հնագույն ամրոց, որը հսկում էր Արաբական թերակղզու ներքին շրջաններից հարավ գնացող առևտրականներին[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեա կին Սաադայում. 1986 թվականի օգոստոս
Հրեաները Սաադում. 1986 թվականի օգոստոս

17-20-րդ դարերին եղել է եմենցի հրեաների հոսք, և Իսրայելը կարող էր ամրապնդել իր հատուկ հրեական ազդեցությունը Եմենում և, նույն չափով, Սաադա քաղաքում։ Հրեաները տնտեսապես ազդել են քաղաքի ճակատագրի վրա՝ որպես առևտրականներ և արհեստավորներ, և հատկապես արծաթագործության մեջ, ինչը նպաստել է Սաադայի կայուն վերականգնմանը։

Ներկայումս շրջակա տարածքի ցեղերը որոշում են քաղաքի ճակատագիրը։ Ամեն կիրակի անցկացվում են շուկաներ։ Շուկայում կարելի է գտնել գորգեր, արծաթյա իրեր, էլեկտրոնային սարքավորումներ, շատ այլ ապրանքներ։

2013 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 70 203 մարդ[5]։

Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.

1994 2004 2013
27 621 49 422 70 203

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Саада (Йемен) - климат, описание». Svali.ru Данио-Пресс 2005. 11.12.2008.
  2. «Sa`dah, Yemen Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  3. 3,0 3,1 Азия. Йемен. Саада.
  4. «Arabische Halbinsel».
  5. «Şa'dah» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4