Սաադա (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Սաադա | ||
արաբ․՝ صعدة | ||
Երկիր | Եմեն | |
Համայնք | Saada Governorate? | |
ԲԾՄ | 1800 մետր | |
Բնակչություն | ▲70 203 մարդ (2013) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Սաադա (արաբ․՝ صعدة; անգլ.՝ Sadah), քաղաք Եմենում։ Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն Սաադա մուխաֆազայի վարչական կենտրոնն է (մայրաքաղաքը) և Եմենի հյուսիսարևմտյան մասի գլխավոր քաղաքը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներից Սաադան տեղակայված էր հյուսիսի և հարավի միջև առևտրային ճանապարհների խաչմերուկում[1]։ Նախկինում քաղաքը հայտնի էր որպես Կարնա (Κάρνα)՝ Մինսկյան պետության մայրաքաղաք։ Քաղաքով անցնում էին քարավանային ուղիներ հարավից դեպի ժամանակակից Սաուդյան Արաբիայի տարածք։
Հենց այստեղ է 9-րդ դարում Իմամ Ալ-Հադի Յահյա բեն Ալ-Հուսեյն բեն Ալ-Քասիմը սկսել զեյդիտություն քարոզել[1]։ Զեյդիտների ժամանակաշրջանում (860-1962 թվականներին) շուրջ 1200 տարվա ընթացքում, Սաադան Եմենի զեյդիտների կրոնական կենտրոնն էր, իսկ 1962 թվականի հեղափոխությունից հետո Սաադա նահանգը կենտրոնական քաղաքի հետ միասին մնացել է զեյդիտների միակ հենակետը[1]։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակերևույթից բարձր է 1875 մետր[1], իսկ ծովի մակերևույթից բացարձակ բարձրությունը 1836 մետր է[2]։
Քաղաքը գտնվում է անապատում։ Տեղակայված է Սահար և Մաար լեռների միջև՝ Սաուդյան Արաբիայի սահմանից 80 կմ հեռավորության վրա[1]։ Սաադան ավանդաբար եղել է վարչական և առևտրային կենտրոն Եմենի հյուսիսում՝ Սաուդյան Արաբիա տանող ճանապարհին։
Քաղաքի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաադայի ամենանշանավոր հնագույն կառույցներից մեկը 16-րդ դարում կառուցված կավից պարսպապատն ։ Լինելով Եմենի կարևորագույն պատմական հուշարձաններից մեկը՝ այն գրեթե ամբողջությամբ պահպանվել է։ Երկարությունը հասնում է 3326 մետրի։ Պատն ունի չորս դարպաս և 52 աշտարակ։ Նրա բարձրությունը 8 մետր է։ Իր նշանակությամբ կառույցը հավասարեցված է Սանայի պատերին[1][3]։
Քաղաքի ճարտարապետական զարդը Ալ-Հադի պահպանված հնագույն մզկիթն է, որը գտնվում է պարսպապատերի ներսում։ Սա Եմենի հնագույն և ամենագեղեցիկ մզկիթներից մեկն է։ Այն կառուցվել է 9-րդ դարում Իմամ Ալ-Հադի Յահյա բեն Ալ-Հուսեյն բեն Ալ-Քասիմին կողմից, որը զեյդիտների դինաստիայի հիմնադիրն է։ Մինչ օրս մզկիթը շարունակում է մնալ զեյդիտների կարևոր ուսումնական կենտրոնը, որտեղ գտնվում է նրանց սրբավայրը՝ Իմամ Ալ-Հադի Յահյա բեն Ալ-Հուսեյն բեն Ալ-Քասիմի դամբարանը[1][3]։
Պարսպի ներսում կարելի է տեսնել կավե բազմաթիվ հնագույն կառույցներ, որտեղ այժմ գտնվում են կառավարական հաստատությունները, մեդրեսեն և շուկաները։ Սաադայի շուկաներում վաճառվում են օճառի քարից (ստեատիտ) պատրաստված հայտնի կաթսաներ[1]։
Միջնադարյան քաղաքը կառուցված է տոփած կավից, իսկ շուրջն աճում է աղմկոտ նոր քաղաք՝ տիպիկ արաբական հարաբերություններով, ավտոտնակներով փողոցներով, արհեստանոցներով և մանրածախ խանութներով[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տեսարժան վայրերից են․
- հին կավե շինություններ՝ ներառյալ մինչև 4 հարկանի տներ,
- 16-րդ դարի քաղաքային պարիսպը, որը շրջապատում է հին քաղաքը,
- Ալ-Հադի մզկիթը,
- Սաադայից 10 կմ հյուսիս՝ Ալ-Թալ գյուղում, ամեն շաբաթ օր բացվում է շուկա, որը համարվում է երկրում ամենամեծերից մեկը[1]։
- Ակիմ գյուղի հյուսիս-արևմտյան այգիներից 60 կմ հեռավորության վրա պահպանվել է հնագույն ամրոց, որը հսկում էր Արաբական թերակղզու ներքին շրջաններից հարավ գնացող առևտրականներին[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]17-20-րդ դարերին եղել է եմենցի հրեաների հոսք, և Իսրայելը կարող էր ամրապնդել իր հատուկ հրեական ազդեցությունը Եմենում և, նույն չափով, Սաադա քաղաքում։ Հրեաները տնտեսապես ազդել են քաղաքի ճակատագրի վրա՝ որպես առևտրականներ և արհեստավորներ, և հատկապես արծաթագործության մեջ, ինչը նպաստել է Սաադայի կայուն վերականգնմանը։
Ներկայումս շրջակա տարածքի ցեղերը որոշում են քաղաքի ճակատագիրը։ Ամեն կիրակի անցկացվում են շուկաներ։ Շուկայում կարելի է գտնել գորգեր, արծաթյա իրեր, էլեկտրոնային սարքավորումներ, շատ այլ ապրանքներ։
2013 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 70 203 մարդ[5]։
Քաղաքի բնակչության դինամիկան ըստ տարիների.
1994 | 2004 | 2013 |
---|---|---|
27 621 | 49 422 | 70 203 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան դեպի Սաադա քաղաք
-
Սաադա քաղաքի ճարտարապետության տարրերը
-
Պար Սաադա քաղաքում
-
Մզկիթ Սաադայում
-
Պար Սաադա քաղաքում
-
Սաադայի գերեզմանոցը
-
Սաադա քաղաքի գերեզմանատունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Саада (Йемен) - климат, описание». Svali.ru Данио-Пресс 2005. 11.12.2008.
- ↑ «Sa`dah, Yemen Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 3,0 3,1 Азия. Йемен. Саада.
- ↑ «Arabische Halbinsel».
- ↑ «Şa'dah» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4