Ռոքսբուրգ ամրոցի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոքսբուրգ ամրոցի պաշարում
Մասն էՊատերազմներ Շոտլանդիայի անկախության համար
ՎայրՌոքսբուրգ ամրոց
Երկիր Անգլիայի թագավորություն
Թվականփետրվարի 19, 1314-ից փետրվարի 20, 1314փետրվարի 19, 1314-ին

Ռոքսբուրգի պաշարում, պաշարում, որը տեղի է ունեցել 1314 թվականին։Հիմնական հակամարտությունն էր շոտլանդական անկախության առաջին պատերազմում։ Ջեյմս Դուգլասը՝ Դուգլասի տերը, Կլան ՄակԴուգալին հաղթելուց հետո մի քանի ամրոցներ էր հետ նվաճել անգլիացիներից, բայց միայն Ռոքսբուրգ ամրոցը վերցնելու մասին միտք էր, որ նրան անհանգստացնում էր։ Այն անառիկ վայրում էր ու լավ էր հսկվում։ Նա և Վալտեր Ստյուարտը՝ Շոտլանդիայի 6-րդ բարձր պաշտոնյան, իրենց մի քանի մարդկանց ծպտել են որպես կովեր, այնպես որ կայազորը տեղյակ չէր նրանց ներկայության մասին։ Այնուհետև նրանք օգտագործել են աստիճաններ վեր բարձրանալու համար։ Այդպիսով նրանք կատարյալ անակնկալի են բերել ամրոցը։ Նրանք մեծ թվով զոհեր են պատճառել կայազորին, այդ թվում նաև նետով դեմքից նրանց ղեկավարին վիրավորելով։ Այս պաշարումը նախադեպ էր Բաննոքբերնի ճակատամարտի համար[1]։

Լեյնքրոսթ Քրոնիքլը նշում է, որ «այդ ամբողջ գեղեցիկ ամրոցը շոտլանդացիները հավասարեցրին գետնին, ինչպես մյուս ամրոցները, որոնք կարողացել էին նվաճել, որպեսզի անգլիացիներն այլևս երբեք ամրոցներ գրավելով չկարողանան տիրել երկրին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charles Arnold-Baker (2001), The companion to British history, էջ 426
  2. Colvin, H. M.; Brown, R. A. (1963), «The Royal Castles 1066–1485», The History of the King's Works. Volume II: The Middle Ages, London: Her Majesty's Stationery Office, էջ 819