Ռուս-թուրքական դաշնակցական պայմանագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուս-թուրքական դաշնակցային պայմանագրեր 1799 թ., պայմանագիրը կնքվել է Կոստանդնուպոլսում 1798 թ.-ի դեկտեմբերի 23 (1799 թ.-ի հունվարի 3)-ին։ Նապոլեոն 1-ի ներխուժումը Եգիպտոս (որը ենթարկվում էր Թուրքիային) ստիպեց Թուրքիային մտնել երկրորդ հակաֆրանս կոալիցիայի մեջ։ Պայմանագրի բաց հոդվածներով որոշվում էր պահպանել դաշնակիցների տիրույթների ամբողջականությունը, հակազդել Ֆրանսիայի ծրագրերին։ Դաղտնի հոդվածներում Ռուսաստանը ռազմ, օգնություն էր խոստանում Թուրքիային՝ Ֆրանսիայի դեմ պայքարում։ Ռուսաստանն առաջին անգամ պաշտոնապես իրավունք էր ստանում ռագմանավեր անցկացնել սևծովյան նեղուցներով։ Պայմանագիրը կնքվեց 8 տարի ժամկետով։ Ռուս-թուրք․ այս դաշնակցության հետևանքով օսմանյան կառավարությունը օգնեց Ռուսաստանին միջամտելու հայ եկեղեցու գործերին և կաթողիկոսական ընտրություններին (տես Դավիթ-Դանիելյան վեճ)։ 1805 թ.-ի պայմանագիրը ստորագրվել է Կոստանդնուպոլսում սեպտեմբերի 11 (23)-ին։ Հաստատել է 1799 թ.-ի պայմանագիրը։ Նախատեսում էր փոխադարձ զինված օգնություն՝ կողմերից մեկի հարձակման ենթարկվելու դեպքում, պատերազմի ժամանակ Թուրքիան պարտավորվում էր օժանդակել ռուս, ռազմանավերին անցնելու սևծովյան նեղուցներով։ Սակայն 1805 թ.-ին Աուստերլիցի մոտ ռուս, զորքերի պարտությունը Նապոլեոնից և Կոստանդնուպոլսում ֆրանսիական դիվանագիտության ճնշման տակ, Թուրքիան խախտեց պայմանագիրը, որը հանգեցրեց 1806—1812 թթ.-ի ռուս-թուրք պատերազմին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։