Jump to content

Ռուսլան Ֆազլիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Ֆազլիև
ռուս.՝ Руслан Ренатович Фазлыев
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1980(1980-03-27) (44 տարեկան)
ԾննդավայրՕկտյաբրսկի, Բաշկորտոստան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունUlyanovsk State Technical University?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական
Կայքrrf.ru
 Ruslan Fazlyev Վիքիպահեստում

Ռուսլան Ֆազլիև (ռուս.՝ Фазлыев, Руслан Ренатович, մարտի 27, 1980(1980-03-27), Օկտյաբրսկի, Բաշկորտոստան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստաննցի տեխնոլոգիական ձեռնարկատեր, 2012-2014 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման փորձագիտական խորհրդի անդամ[1]։ Ստեղծել է X-Cart-ը և Ecwid-ը, որոնք էլեկտրոնային կոմերցիայի հարթակներ են։ 2013 թվականին Hopes&Fears ամսագիրը Ռուսաստանի երիտասարդ ձեռնարկատերերի վարկանիշում նրան դասել է 14-րդ հորիզոնականը[2], իսկ 2014 թվականին Коммерсантъ-ը նրան ներառել է «ռուսաստանցի թոփ-100 ինտերնետ միլիոնատերերի» ցանկում (56-րդ հորիզոնական)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսլանը ծրագրավորմամբ զբաղվում է 7 տարեկանից՝ սկզբում թղթի, այնուհետ չաշխատող մոնիտորով անձնական համակարգչի վրա[4]։ Դպրոցում ստեղծել է պարզ խաղեր և կրկնօրինակել ծրագրերը հակադարձ մշակման մեթոդներով[5]։ 1997 թվականին ընդունվել է Ուլյանովսկի պետական տեխնիկական համալսարանի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների ֆակուլտետ, սակայն երկու տարի անց թողել է ուսումն ու զբաղվել բիզնեսով[6]։

Ամուսնացած է[7]։ Մշտապես բնակվում է Միացյալ Նահանգներում[8]։

Դասախոսություններով հանդես է եկել Ուլյանովսկի պետական տեխնիկական համալսարանում[4] ու եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անցկացվող ULCAMP համաժողովի կազմակերպիչներից մեկը[9][10]։

Ձեռնարկատիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մենք ստեղծեցինք ստարտափ ու աշխատեցինք դրա խթանման ուղղությամբ, ուղղակի այդ ժամանակ սենց բառեր չգիտեինք։ Շատ արագ մենք հասանք մինչև 100 աշխատակցի, ու այդ ժամանակ ես ավելի շատ փող էի աշխատում, քան կարող էի մտածել, թե ինչպես դա ծախսել։ Դա, իհարկե, երևակայության աղքատությունից է, հիմա նման խնդիր չէր լինի։ Բայց գլխավորը մեզ դուր էր գալիս անել մի բան, ինչը տարբեր երկրներում օգտագործում են հազարավոր մարդիկ։ Դա ցանկացած ծրագրավորողի երազանքն է»։

Ռուսլան Ֆազլիևը X-Cart-ի աշխատանքի մասին[4]

Ֆազլիևի առաջին նախագիծը դարձել է «Симбирские коммуникации» հեռահաղորդակցման մասնավոր ընկերությունը, որը 2002 թվականին վաճառվել է «Симбирские телекоммуникационные системы» ընկերությանը[11]։

2001 թվականին Ֆազլիևի և ընկերների կողմից հիմնադրված «Креативная разработка» ընկերությունը կիրառել է առցանց խանութների ստեղծման փորձը՝ սեփական հարթակի՝ X-Cart-ի թողարկման համար[5][4]։ Դա էլեկտրոնային կոմերցիայի համար ստեղծված առաջին հարթակն էր, որը գրվել է PHP ծրագրավորման լեզվով[12]։ X-Cart-ից և դրա առավել վաղ տարբերակից՝ F-Cart-ից զատ ընկերությունը թողարկել է նաև «LiteCommerce» և «X-payments» նախագծերը[7][13]։

Ecwid-ն ստեղծվել է 2009 թվականին՝ որպես փոքր և միջին բիզնեսի համար արտադրանք[14], որի տեղադրման համար ծրագրավորողի մասնակցության կարիք չկար[4]։ Մամուլում Ecwid-ին հաճախ համեմատում էին կոնստրուկտորների LEGO ապրանքանիշի հետ[15]։ Օգտատերն ինքը կարող էր իր խանութն ավելացնել վեբ կայքում կամ ստեղծել էջ սոցիալական մեդիաներում։ Նախագիծը հաջողվեց և 2010 թվականին հաղթեց ստարտափերի «Բիզնես-նախագիծ 2010» մրցույթում, որը կազմակերպել էին Forbes-ը և Google-ը[16]։ 2011 թվականի դեկտեմբերին Ecwid-ը «Runa Capital» հիմնադրամից ստացավ 1,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում[17]։ Մեկ տարի անց Ecwid-ը շրջանցեց և կուլ տվեց իր մրցակիցներից մեկին՝ Payvments-ին[18], իսկ 2013 թվականի մայիսին «iTech Capital»-ից և «Runa Capital»-ից ներգրավեց ներդրումների հաջորդ խումբը՝ ընդհանուր 5 միլիոն դոլար ծավալով[19]։

Ավելի ուշ թողել է X-Cart-ի կառավարումը և կենտրոնացել Ecwid-ի զարգացման վրա[15]։

2020 թվականին դարձել է լրագրող Յուրի Դուդի «Ինչպես է կազմված աշխարհի ՏՏ մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմի հերոսներից մեկը։ 2021 թվականին էլ դարձել է «Русские Норм» թողարկման հերոս, որի հեղինակը Ելիզավետա Օսետինսկայան է[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Приказ о внесении изменений в состав Экспертного совета по развитию отрасли информационных технологий, утвержденный приказом Министерства связи и массовых коммуникаций Российской Федерации от 27.09.2012 № 233» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-05-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Полина Потапова (2013-11-27). ««Рейтинг успешных молодых предпринимателей России: 2013»» (ռուսերեն). The Village. Արխիվացված է օրիգինալից 2014-11-08-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. ««Топ-100 российских интернет-миллионеров»» (ռուսերեն). Коммерсантъ. 2014-02-03. Արխիվացված է օրիգինալից 2022-01-08-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Шаинян, Карен Багратович (2013-10-25). ««Как победить Facebook, не выезжая из Ульяновска»» (ռուսերեն). Slon. Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Марина Малыхина (2013-11-14). ««Руслан Фазлыев, основатель Ecwid: "Не начинайте свой бизнес ни в коем случае"», интервью в рамках программы «Капиталисты. Клуб 33. Сезон инноваций»» (ռուսերեն). До///дь. Արխիվացված է օրիգինալից 2015-04-01-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. ««Руслан Фазлыев: Задачи IT-министерства мне непонятны»» (ռուսերեն). Ulpressa.ru. 2011-11-12. Արխիվացված է օրիգինալից 2016-11-09-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 Ирина Телицына (2010-10-27). ««Для меня конкуренция не вопрос денег»» (ռուսերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2018-01-29-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. вДудь (2020-04-23). «Как устроена IT-столица мира / Russian Silicon Valley (English subs)». Վերցված է 2024-07-25-ին.
  9. Юлия Узрютова (2014-07-21). ««ULCAMP-2014 – это как окрошка по любимому рецепту»» (ռուսերեն). Ulpressa.ru. Արխիվացված է օրիգինալից 2017-02-28-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. ««ULCAMP концентрирует замечательных людей, искренне увлеченных своим делом: интервью ИА REGNUM»» (ռուսերեն). Regnum. 2013-08-06. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Профиль на сайте E-pepper» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-11-06-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Leonid Mikheyev (2014-09-11). «Russian e-commerce platform goes global» (անգլերեն). Russia Beyond the Headlines. Արխիվացված է օրիգինալից 2021-09-10-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Продукты и решения компании «Креативная разработка»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-11-14-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Интервью в рамках программы «Технопарк» на телеканале «Россия 24»» (ռուսերեն). Россия-24. 2012-09-08. Վերցված է 2014-11-13-ին.
  15. 15,0 15,1 Ирина Жаворонкова (2013-06-14). ««Основатель Ecwid Руслан Фазлыев — о своих ошибках в бизнесе»» (ռուսերեն). Деловая Среда. Արխիվացված է օրիգինալից 2015-03-29-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. ««Результаты конкурса стартапов»» (ռուսերեն). Forbes. 2010-10-01. Արխիվացված է օրիգինալից 2014-10-31-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Виталий Петлевой (2011-12-15). ««Российский разработчик приложения для интернет-коммерции Ecwid привлек 1,5 млн долларов инвестиций»» (ռուսերեն). РБК.daily. Արխիվացված է օրիգինալից 2014-11-13-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. Алексей Каменский (2013-01-30). ««Как российский стартап стал главным конструктором магазинов в Facebook»» (ռուսերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2021-05-13-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Павел Федоров (2014-05-28). ««Конструктор интернет-магазинов Ecwid привлёк $5 млн инвестиций»» (ռուսերեն). Цукерберг позвонит. Արխիվացված է օրիգինալից 2015-07-10-ին. Վերցված է 2014-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Кирилл Билык. «CEO проданного за $500 млн Ecwid Фазлыев рассказал, что у него не было цели заниматься бизнесом». Rusbase (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-23-ին. Վերցված է 2021-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսլան Ֆազլիև» հոդվածին։