Ռուսլան Մարանդյան
| Ռուսլան Մարանդյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 24, 1984 (41 տարեկան) |
| Ծննդավայր | Մարգահովիտ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
| Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն | իրավաբան |
| Աշխատատու | Հայաստանի ներքին գործերի նախարարություն և ՀՀ Ոստիկանության կրթահամալիր |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռուսլան Ռաֆիկի Մարանդյան, (հուլիսի 24, 1984, Մարգահովիտ, Գուգարքի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսլան Մարանդյանը ծնվել է 1984 թվականի հուլիսի 24-ին Մարգահովիտ գյուղում։ 2001-2006 թվականներին սովորել է ՀՀ Ոստիկանության ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո՝ մինչև 2009 թվականը, եղել է ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ուսումնական ասիստենտ, որից հետո՝ մինչև 2011 թվականը, նույն ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ուսումնական ասիստենտ։
2011-2012 թվականներին Ռուսլան Մարանդյանը եղել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի օպերատիվ-հետախուզական գործունեության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ 2012-2013 թվականներին՝ կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ։
2013-2014 թվականներին եղել է ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, իսկ 2014-2018 թվականներին նույն կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ։
2017 թվականի մայիսի 29-ին Ռուսլան Մարանդյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2018-2019 թվականներին Ռուսլան Մարանդյանը ղեկավարել է Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը, 2019-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալի պաշտոնը[2]։
2021 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով Ռուսլան Մարանդյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ[3]։
Արժանացել է ՀՀ ոստիկանության մեդալների և կրծքանշանների։
2025 թվականին՝ Հանրապետության տոնի առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Ռուսլան Մարանդյանը Հայաստաանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է է Մխիթար Գոշի մեդալով[4][5]։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Bulwarkoflaw/15.pdf ՀԻՄՆԱԴԻՐ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿԻՉ՝ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊՈԱԿ «ՕՐԵՆՔԻ ՊԱՏՎԱՐ» ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
- ↑ «CEPOL - ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ». www.edupolice.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ One, Studio. «Կենտրոնական ապարատ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ». www.police.am (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Հանրապետության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
- ↑ «Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով». Armtimes.com. Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.