Ռուբեն Սևակ թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Սևակ թանգարան
Ruben Sevak museum3.jpg
Տեսակհուշային թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՎաղարշապատ
ՎայրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հիմնադրված էսեպտեմբերի 10, 2013

Ռուբեն Սևակ թանգարան, բացվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ 18-րդ դարում կառուցված Ղազարապատ կոչված պատմական շենքում, որ հիմնանորոգվել է Ռուբեն Սևակի եղբորորդու՝ ֆրանսահայ Հովհաննես Չիլինկիրյանի բարերարությամբ։ Թանգարանի հիմնումը հարգանքի տուրք և խոնարհում է Ռուբեն Սևակին, Գրիգոր Զոհրապին, Սիամանթոյին, Դանիել Վարուժանին, Կոմիտասին, մեր մյուս մեծերին, մեկ և կես միլիոն անմեղ զոհերին։

Թանգարանի բացման արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռի միաբանները, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կրթության և մշակույթի գործիչներ[1]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ցուցադրվում են արձակագիր, բժիշկ, եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անձնական իրերը, փաստաթղթերն ու ձեռագրերը, ածխանկարները, հայ արվեստի արժեքավոր գործեր, արևմտահայ նկարիչների հավաքածուներ։ Ցուցադրված են նաև տիար Չիլինգիրյանի կողմից Մայր Աթոռին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր շուրջ 200 կտավներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]