Jump to content

Ռուբեն Սանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Սանոյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սանոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Սանոյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1951(1951-10-15) (72 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1975)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՕրինաց երկիր

Ռուբեն Ժորայի Սանոյան (հոկտեմբերի 15, 1951(1951-10-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման գործիչ, 2012 թվականի հոկտեմբերի 12-ից Գյումրու քաղաքապետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969-1971 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1975-1978 թթ. - աշխատել է Կաթնաջրի միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցիչ։
  • 1978-1979 թթ. - աշխատել է Լենինականի Միկրոէլեկտրաշարժիչների գործարանում, ապա՝ Ստեփան Շահումյանի անվան ակումբի վարիչ։
  • 1979-1980 թթ. - Արհեստագործական միությունների ակումբի գեղարվեստական մասի ղեկավար։
  • 1981-1983 թթ. - հանգույցի պետ Գյուղշինտրեստում։
  • 1983-1987 թթ. - Ստեփան Շահումյանի անվան զբոսայգու գեղարվեստական մասի ղեկավար, ապա թիվ 1 Կուլտուրայի տան տնօրեն։
  • 1987-1989 թթ. - Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի տեղակալ։
  • 1990-1991 թթ. - Գյուղշինի Ամասիայի տրեստի հանգույցի (շրջանի) պետ։
  • 1991-1993 թթ. - «Լուսինե» կոոպերատիվի նախագահ։
  • 1993-1996 թթ. - աշխատել է «Գարեջրերի ածիկի» գործարանում որպես տնտեսագետ։
  • 1996-1999 թթ. - «Գարեջրերի ածիկի» գործարան ՓԲԸ նախագահ։
  • 1999-2005 թթ. - «Շիրակի գարեջրի ածիկի գործարան» ՓԲԸ տնօրեն։
  • 2006-2012 թթ. - «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ տնօրեն։

Պետական, քաղաքական և ՏԻՄ գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղել է ՕԵԿ անդամ։
  • 2005 թ. մայիսի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ[1]։
  • 2012 թ. հոկտեմբերի 12-ին նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու թոռ։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]