Ռուբեն Շեկ-Հովսեփյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբեն Շեկ-Հովսեփյանց
Ռուբեն Շեկ-Հովսեփյանց.jpg
Ծնվել էմարտի 17, 1930(1930-03-17)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 18, 2012(2012-11-18) (82 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1992) և պրոֆեսոր (1993)
ՊարգևներԼենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և ԽՍՀՄ պետական մրցանակ

Ռուբեն Աշոտի Շեկ-Հովսեփյանց (մարտի 17, 1930(1930-03-17), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2012(2012-11-18)), ավիացիայի հաշվողական համակարգերի բնագավառի գիտնական, ավիաշինարար: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993): ԽՍՀՄ պատվավոր ավիաշինարար (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Շեկ-Հովսեփյանցը ծնվել է 1930 թվականին Լենինգրադում: 1954 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1954-1960 թվականներին աշխատել է Ավիացիայի ինքնաշխատ սարքավորումների հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, 1960-1975 թվականներին՝ դրա հիմքի վրա ստեղծված «Էլեկտրաավտոմատիկա» հատուկ կոնստրուկտորական բյուրոյում որպես կոնստրուկտորի տեղակալ, 1975 թվականից եղել է Սանկտ Պետերբուրգի համանուն գիտաարտադրական միավորման գլխավոր կոնստրուկտորը[1]</ref>[2]:

Շեկ-Հովսեփյանցի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել ու ստեղծվել է ավիացիայի թվային հաշվողական մեքենաների 4 սերունդ՝ դիսկրետ ռադիոտարրերով, հիբրիդ տեխնոլոգիայով, ինտեգրման ցածր և միջին աստիճաններով ինտեգրալ միկրոսխեմաներով, մեծ և գերմեծ ինտեգրալ սխեմաներով, որոնցով հագեցած են ՄիԳ-29-ը, Սու-27-ը և դրանց վերափոխված տարբերակները[1]:

Ավելի քան 60 գյուտերի և 100 գիտական աշխատանքների, այդ թվում 20 գյուտերի հեղինակային վկայագրերի հեղինակ է[3]:

Մահացել է 2012 թվականին: Թաղված է Բոգոսլավսկի գերեզմանատանը[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պատվավոր ավիաշինարար, 1990 թ.
  • ԽՍՀՄ Պետական մրցանակներ, 1968, 1978, 1981, 1983 թթ.
  • Պատվո նշան շքանշան, 1969 թ.
  • Լենինի շքանշան, 1975 թ.
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армяне-народ созидатель чужих цивилизаций: 1000 известных армян в мировой истории/С.Ширинян.-Ер.: Авт. изд., 2014, стр.338, ISBN 978-9939-0-1120-2.
  • Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,2005, с.175-180.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]