Ռուբեն Լևոնի Ռուբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Ռուբինյան
Ռուբէն
Դրոշ
Դրոշ
Իշխանազն
 
Ծննդյան օր 1120
Վախճանի օր 1141
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Դինաստիա Ռուբինյաններ
Քաղաքացիություն  Կիլիկիայի Հայկական Իշխանություն
Հայր Լևոն Ա

Ռուբեն Ռուբինյան (1120 - 1141, Կոստանդնուպոլիս), Իշխանազն Կիլիկիայի հայկական իշխանությունում, Ռուբինյանների իշխանական տոհմից։

Կիլիկիայի իշխան Լևոն Ա-ի որդին, Կիլիկիայի իշխաններ Թորոս Բ-ի, Մլեհի և Ստեփանի հարազատ եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1137 թվականին Ռուբենը իր հոր՝ Լևոն Ա-ի և եղբոր՝ Թորոս Բ-ի հետ գերի է տարվում Կոստանդնուպոլիս, որտեղ էլ բանտարկվում է և սպանվում բանտում 1141 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 4, Ցուցակ 1, Էջ 327
  • «Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց», խմբ. Կ. Շահնազարյանց, Փարիզ, 1859, էջ 197, 199
  • «Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն», աշխատասիրությամբ՝ Կարեն Մաթևոսյանի, Երեւան, 2014, էջ 208, 210, 216