Ռուբեն Գոմես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ռուբեն Գոմես
Rubén Gómez
Rubén Marcelo Gómez.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը արգենտինացի
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1984(1984-01-26)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 178 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մոլդովա Զարյա
Համար 22
Պատանեկան կարիերա
Արգենտինա Բելգրանո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2003 Արգենտինա Բելգրանո 33 (2)
2004-2007 Ուկրաինա Մետտալուրգ 32 (1)
2004  Ուկրաինա Մետալլուրգ 2 7 (1)
2005  Ուկրաինա Ստալ 18 (1)
2006-2007  Ուկրաինա Ստալ 30 (0)
2008 Բելգիա Մեխելեն 3 (0)
2008-2009 Ուկրաինա Զարյա 22 (0)
2009-2010 Ուկրաինա Զակարպատե 21 (2)
2010-2011 Կիպրոսի Հանրապետություն АЕK 39 (1)
2012-2014 Ուկրաինա Տավրիա 62 (1)
2014-2015 Հունաստան Լևադիակոս 22 (0)
2015-մ.հ. Մոլդովա Զարյա 25 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուբեն Մարսելո Գոմես Գարսիա (իսպ.՝ Rubén Marcelo Gómez García, հունվարի 26, 1984(1984-01-26)[1][2], Adrogué, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս որպես կիսապաշտպան «Զարյա» ֆուտբոլային ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սկսել է դպրոցում։ Ապա հայտնվել է Կորդովա քաղաքի «Բելգրանո» ֆուտբոլային ակումբի դպրոցում։ Հետո խաղացել է «Բելգրանոյի» չափահասների թիմում։ Ակումբում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 33 խաղի և խփելով 2 գոլ։ Հետո դիտումների է մասնակցել «Մալյորկայի» երիտասարդական թիմում, սակայն շուտով գործակալները նրան առաջարկել են տեղափոխվել Դոնեցկի «Մետալուրգ»[3]։

2004 թվականի ձմռանը Ռուբեն Գոմեսը տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբ։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2004 թվականի մարտի 20-ին՝ Մարիուպոլի «Իլիչյովեց» ակումբի դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 5:0 հաշվով[4]. հանդիպման 67-րդ րոպեին Գոմեսը փոխարինել է Յայա Տուրեին։ 2003/04 մրցաշրջանում Ռուբեն Գոմեսը «Մետալուրգ 2» ակումբի կազմում անցկացրել է 7 խաղ և խփել մեկ գոլ Ուկրաինայի երկրորդ լիգայում։ 2005 թվականի ամռանը Ռուբեն Գոմեսը վարձավճարով տեղափոխվել է Ալչևսկի «Ստալ» ակումբ, որի կազմում անցկացրած կես տարվա ընթացքում մասնակցել է 18 խաղի և խփել 1 գոլ Ուկրաինայի առաջնությունում։ Դրանից հետո նա վերադարձել է «Մետալուրգ» ակումբ, որտեղ անցկացրել է 2005/06 մրցաշրջանը երկրորդ կեսը։ 2006/07 մրցաշրջանը վարձավճարային հիմունքներով անցկացրել է Ալչևսկի «Ստալ» ակումբում՝ մասնակցելով 30 խաղի։ Մրցաշրջանի արդյունքներով «Ստալ» ակումբն զբաղեցրել է վերջին 16-րդ տեղը և անցել Ուկրաինայի առաջին լիգա։

Այն բանից հետո երբ «Ստալը» դուրս է մնացել Ուկրաինայի բարձրագույն լիգայից, Գոմեսը վերադարձել է «Մետալուրգ» ակումբ[5]։ «Մետալուրգի կազմում Ռուբեն Գոմեսն առաջնությունում ընդհանուր առմամբ անցկացրել է 32 խաղ և խփել 1 գոլ, իսկ Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ 2008 թվականի ձմռանը որպես ազատ գործակալ տեղափոխվել է բելգիական «Մեխելեն» ֆուտբոլային ակումբ[3], թեև կարող էր տեղափոխվել «Բրյուսել» ակումբ[6]։ «Մեխելենում» նա անցկացրել է վեց ամիս և մասնակցել Բելգիայի առաջնության 3 խաղի[7]։

2008 թվականի ամռանը Ռուբեն Գոմեսը տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա» ֆուտբոլային ակումբ։ Այս թիմում իր նորամուտը նա կատարել է 2008 թվականի հուլիսի 20-ին Խարկովի «Մետալիստ» ակումբի դեմ տնային խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով[8]։ «Զարյա» ակումբում Գոմեսն անցկացրել է 1 տարի. Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 22 խաղ, Ուկրաինայի գավաթի խաղարկությունում՝ 2 խաղ։ 2009 թվականի հուլիսին համացանցում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Գոմեսը կարող է տեղափոխվել ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբ, սակյան շուտով Ռուբենը հերքել է այս փաստը[9]։

2009 թվականի հուլիսի վերջին Ռուբեն Գոմեսը 1+1 սխեմայով պայմանագիր է կնքել Ուժգորոդի «Զակարպատե» ակումբի հետ[10]։ Թիմում նա կատարել է իր նորամուտը 2009 թվականի օգոստոսի 2-ին Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի դեմ արտագնա խաղում (4:1)[11]։ «Զակապարտե» ակումբի կազմում Գոմեսն Ուկրաինայի առաջնությունում խաղացել է 21 հանդիպում և խփել 2 գոլ, Ուկրաինայի գավաթի խաղարկությունում Ռուբենն անցկացրել է 1 հանդիպում։ 2009/2010 մրցաշրջանի արդյունքում «Զակարպատե» ակումբն Ուկրաինայի առաջնությունում զբաղեցրել է վերջին՝ 16-րդ տեղը և անցել Առաջին լիգա։ «Զակարպատե» ակումբի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում Ռուբեն Գոմեսը ճանաչվել է այդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[12]։

2010 թվականի հունիսին տեղափոխվել է Կիպրոսի Լարանկա քաղաքի ԱԵԿ ֆուտբոլային ակումբ[13]։ 2012 թվականի փետրվարից մինչև 2014 թվականը խաղացել է «Տավրիա» ֆուտբոլային ակումբում[14].

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ապագա կնոջ՝ Արինայի հետ ծանոթացել է Դոնեցսկում։ Ունի դուստր՝ Զարինա Նիկոլը[15]։ Ռուբենը բավական արագ է սովորել ռուսերեն. դրանում նրան օգնել է Իգոր Պրոցենկոն, ով աշխատում էր Դոնեցսկի համալսարանում[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 «Гомес: «В „Заре“ хорошая атмосфера»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  4. «Протокол матча» (ռուսերեն)։ Украинский футбол от Дмитрия Трощия։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  5. ««Металлург» Д берет игроков «Стали»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  6. «Игрок «МетаДона» переходит в «Брюссель»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  7. «Луганский интернационал Волобуева» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  8. «Протокол матча» (ռուսերեն)։ Чемпионат.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  9. «Игрок «Зари» в «Кубань» не собирается» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  10. «Два новичка в «Закарпатье»» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  11. «Протокол матча» (ռուսերեն)։ Чемпионат.ру։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  12. «Несмотря на неудачу «Закарпатья» Рубен Гомес стал лучшим футболистом» (ռուսերեն)։ Temp.uz.ua։ Վերցված է 30.10.2010  (չաշխատող հղում)
  13. «Рубен Гомес переходит в АЕК» (ռուսերեն)։ Луганский футбол։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  14. «Рубен Гомес: «Мріяв повернутися в Україну»»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-03-ին։ Վերցված է 2017-08-15 
  15. «Рубен Гомес: «Карьеру продолжу на Кипре»» (ռուսերեն)։ Луганский футбол։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 
  16. «Рубен Гомес: «Футболист должен играть постоянно»» (ռուսերեն)։ UA-Футбол։ Արխիվացված օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է 30.10.2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]