Ռուբեն Բաբայանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ռուբեն Բաբայանց
Ծնվել է1889
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1962
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունհիգիենիստ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1936)
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
ՎիքիդարանՌուբեն Բաբայանց

Ռուբեն Համբարձումի Բաբայանց (1889, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1962, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հիգիենիստ, սանիտարական գործի կազմակերպիչ: Բժշկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1931): ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945): Հիգիենիստների ընկերության Լենինգրադի բաժանմունքի հիմնադիրներից է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Բաբայանցը ծնվել է 1889 թվականին Շուշիում: 1916 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բնագիտության բաժինը: 1924 թվականին ավարտել է ռազմաբժշկական ակադեմիան: 1939-1941 թվականներին եղել է Լենինգրադի սանիտարահիգիենային բժշկական ինստիտուտի քաղաքային հիգիենայի ամբիոնի վարիչ, 1941-1962 թվականներին՝ Լենինգրադի սանիտարահիգիենային բժշկական ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչ: 1953 թվականից, միաժամանակ՝ փոխտնօրեն: Մշակել է հողի և քաղաքի օդի սանիտարական գնահատման, քաղաքային թափոնների հողային հանքայնացման շարժընթացների ուսումնասիրման եղանակներ[1][2]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Բաբայանցը մահացել է 1962 թվականին, Լենինգրադում:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1945):
  • Հիգիենիստների ընկերության պատվավոր անդամ:
  • Հիգիենիստների համամիութենական ընկերության նախագահության պատվավոր անդամ:
  • Աշխարհագրագետների համամիութենական ընկերության իսկական անդամ:
  • Երևանի հիգիենիստների ընկերության պատվավոր անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան:
  • «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ:
  • «Աշխատանքային խիզախության համար» մեդալ:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Методика и результаты исследования городских отбросов.[3]
  • Загрязнение атмосферного воздуха.
  • Сравнительная оценка методов лабораторного определения объема осадка сточных вод.
  • Почвенная минерализация и с.-хоз. использование городских отбросов.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998, 276 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 183:
  2. «БАБАЯНЦ Рубен Амбарцумович» 
  3. «Бабаянц, Рубен Амбарцумович - Методика и результаты исследования городских отбросов [Текст] - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-06-06